ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի լուծարման հրամանագիրն առոչինչ է ճանաչվել դատական կարգով
02.02.2026 17:21

      ԻՐԱՎՈՒՆՔ   //     

Հստակ արձանագրվել է, որ այն ստորագրվել էր ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ

Շահրամանյանի հայցն ընդդեմ ԿԳՄՍՆ-ի Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած թերությունների շուրջ, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի, որպես արդյունք՝ ուշագրավ դատական արձանագրում է ստացել: «Դատարանը արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ գործադրման անմիջական սպառնալիքի ազդեցության ներքո: Ուստի անգամ հրամանագրի ընդունման փաստը՝ իրականությանը չհամապատասխանելու դեպքում, դատարանը ողջամիտ չի համարում հայցվորին դրանով վնաս պատճառել: Դատարանը հավելում է, որ հայցվորը՝ հանդիսանալով Հայաստանի պատմության 9-րդ դասարանի դասագրքում քննարկվող իրադարձությունների ոչ միայն անմիջական մասնակից, այլև ուղղակի դերակատար, ինչպես նաև հաշվի առնելով դրանց ներկայիս քաղաքական կարևորությունը և պատմական ճշմարտությունը հետագա սերունդներին հավաստի կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, ուսումնական գործընթացի մաս կազմող դասագրքային նյութերում դրանց ամբողջական նկարագրության առնչությամբ կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ:

Դատարանն արձանագրել է նաև, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման սպառնալիքի ազդեցության տակ: Արձանագրել է, որ հայցվորի պատիվն ու արժանապատվությունը չնայած նշվածով չի արատավորվում, բայց այնուամենայնիվ պատմության դասագրքում տեղ գտած տեղեկությունները ոչ ամբողջական են: Դատարանը նշել է, որ հայցվորի մտահոգությունները տեղին են ու իրավաչափ, առաջարկել է տեղեկությունների ամբողջական ներմուծում դասագրքի մեջ: Արցախի նախագահի կողմից կայացված Արցախը լուծարելու վերաբերյալ  հրամանագիրը առ ոչինչ է, այսինքն՝ անվավեր է հենց կայացման պահից»,- նշել է նա:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում