ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 34-ԱՄՅԱԿ //
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆՊԱՐՏ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ
Ամեն տարի Հունվարի 28-ին հայ ժողովուրդը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը: Բանակ, որ անցել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ծանր ու բարդ փորձություններով, կազմավորվել՝ հայրենիքի համար օրհասական ու դժվարին ժամանակաշրջանում: Հայաստանի անկախ պետականության ձևավորման տարիներին, 34 տարի առաջ հունվարի 28-ից սկզբնավորվեցին Հայոց բանակաշինության, կայուն զարգացման, զինված ուժերի մրցունակության բարձրացման աշխատանքները:Բանակի ամրությունը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը ոգեշնչող դեր ունեն զինվորագրված յուրաքանչյուր մարտիկի համար: Բանակի մերօրյա ծառայողների համար կարևոր օրինակ են բանակաստեղծման տարիներին պատերազմի բովով թրծված կամավորական, ինքնապաշտպանական ջոկատների թողած փորձն ու ավանդն, ինչպես նաև նոր ժամանակաշրջանում թշնամու սանձազերծած պատերազմներին մեր զինվորների անձնուրաց նվիրումն՝ ի շահ հայրենիի:
Հայոց բանակի 34-ամյակին, գնահատելով, վերարժեվորելով ամրակուռ հայ մարտիկների, կենդանի և անմահ հերոսների սխրանքը՝ հանուն հայրենիքի ամրության ու հարատևման՝ «Գործընթաց» թերթը շնորհավորում է Հայոց բանակի հայրենանվեր պաշտպաններին, մաղթում է Բարձրյալի առաջնորդությամբ խաղաղ, անվտանգ ծառայություն, ժամանակին համահունչ մարտունակության ամրապնդում:Բարի տունդարձ մաղթենք Բաքվում ապօրինի կալանված բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող անձանց: Հավերժ փառք մեր հերոս նահատակներին, արիություն ու ամրություն մեր սահմանապահներին:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմ