ԻՐԱՎՈՒՆՔ //
Չի արվել գերիների փոխանակում, բայց Փաշինյանն ինքնագլուխ՝ ի վնաս մյուս հայ գերիների վերադարձի, ազատել է 2 վարձկան տեռորիստների
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերու` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը գերեվարվել էր 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում: Նրան Բաքվի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման: Հայաստան վերադարձից հետո նրան ուղեկցել են ՀՀ զինվորական քննչական վարչություն, Վագիֆին՝ «Մուրացան» հոսպիտալ: Գերիներից Գևորգ Սուջյանն էլ Բաքվում մնացած հայ գերիներին ուղերձ է հղել. «Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ: Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ»։ Հիշեցնենք, որ նախօրեին թշնամու կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Հակարի կամրջով են գերիները հանձնվել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։
Չի արվել գերիների փոխանակում, բայց Փաշինյանն ինքնագլուխ՝ ի վնաս մյուս հայ գերիների վերադարձի, ազատել է 2 վարձկան տեռորիստների:
Ավելի մանրամասն՝ «Գործընթաց» թերթի առաջիկա համարում