ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ ՀԱՅ ԴԱՏԻ ՕՐԻՆԱԳԻԾՆ՝ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՄՆ ՕԳՆՈւԹՅԱՆ, Ի ՆՊԱՍՏ ԲՈԼՈՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ
13.01.2026 22:20

     ԻՐԱՎԱԿԱՆ  //   

Օրինագծով առաջ է մղվում արցախահայության վերադարձի իրավունքը

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական ,,ARMENIA Security Partnership Act,, օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Փալոնը: Օրինագիծն ակտիվորեն առաջ է մղվում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում: Ընդծվում է, որ Օրինագծի նպատակն է արգելել ԱՄՆ նախագահին շրջանցել 907-րդ բանաձևի սահմանափակումներն Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևի վարչակարգը չի իրականացրել հստակ և չափելի քայլեր՝ ուղղված Հայաստանի հետ կայուն խաղաղության հաստատմանը: Այդ քայլերի թվում են՝

  • բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը,
  • ադրբեջանական զորքերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
  • Արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը,
  • հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության ապահովումը:

Օրինագիծը նաև նախատեսում է ԱՄՆ անվտանգության աջակցության համապարփակ վերանայում Հայաստանի համար՝ ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները, եթե Ադրբեջանը չկատարի նշված պայմանները: ,,ARMENIA Security Partnership Act,,-ի համահեղինակների թվում են նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Դեյվիդ Վալադաոն, Քրիս Սմիթը, Գեյբ Ամոն և այլք…

Առավել մանրամասն՝ <Գործընթաց>> թերթի 23.12.2025թ. համարում