ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՆՈՐ ՏԱՐՎԱ Ու ՍՈւՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ
01.01.2026 17:28

      ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ   //    

2026 թվականը հանրային սպասումների ու ազգային նվիրական երազանքների համար դառնա շրջադարձային 

«Գործընթաց» թերթի խմբագրակազմը շնորհավորում է հայրենակիցների, թերթի  ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի արարման ու զարգացման համար նշանակալի, առողջությամբ, սիրո զորությամբ ու հավատով լեցուն:
Սիրով շնորհավորում ենք մեր բոլոր ընթերցողներին՝ անկախ, վստահելի, որակյալ լրատվություն նախընտրող, որոնց թիվը տարեցտարի աճում է: Մեր թերթի էջերից Դուք հաղորդակից եք իրավիճակային առաջատար վերլուծությունների, մասնագիտական կանխատեսումների: Ցանկա'նք, որ 2026 թվականը բոլորիս համար նշանավորվի աննախընթաց հաջողություններով ու ձեռքբերումներով: Թե՛ քաղաքական, թե՛ սոցիալ-տնտեսական կյանքում թո՛ղ 2026 թվականը լինի բեկումնային, երկրում ծառացած  խնդիրների լուծման համար՝  խոստումնալից: Անսասան լինեն հայ եկեղեցին ու հավատքը, երկիրը զերծ լինի անիրավությունից, քաղբանտարկյալներից: Հօգուտ արժանապատիվ, արդար խաղաղության՝  մաղթե՛նք իշխանությանը ողջախոհություն,  հայրենասիրություն  և  թշնամու ապօրինի շրջափակումից հայկական հողերի ապաշրջափակում, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձ: Մաղթե'նք, որ 2026 թվականը հանրային սպասումների ու ազգային նվիրական երազանքների համար դառնա շրջադարձային՝ կերտելով բարօր ապագա:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
«Գործընթաց» թերթի խմբագրակազմ