ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԼՈՊԵՍԸ ՓՈՂ ՉՈՒՆԻ, ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ԿԸՀ-Ի ՀԱՄԱՐ ՓՈՂ ՈՒԶՈՒՄ ԴՐՍԻՑ
29.12.2025 18:37

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ՈՐՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՄԻՋՈՑ ՀՍԿՈՂ՝ ԿԸՀ-Ն ԴՐԱ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԻ
Դա արտաքին միջամտություն է ժողովրդի քվեին

Առնվազն օտարերկրյա գործակալ պետք է լինես, եթե չասենք տգետ չինովնիկ, որ համապետական ընտրության նախաշեմին՝ իբր դրսից փորձ ստանալու պատրվակով փող պահանջես օտարերկրյա քաղաքական կառույցից: ԵՄ լինի՞, թե՞՝ ՌԴ - եթե և՛ փորձ է տալիս, և՛ փող, ուրեմն նաև հաշիվ է պահանջելու և թելադրի…Ակնհայտ է, որ նման քայլն ինքնին արտաքին ազդեցության դրսևորում է:

Այս առումով ինչպես հայտնի է, եվրադիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը դեկտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Հայաստանը 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններից առաջ խնդրել է ԵՄ-ին օգնել՝ կայանալիք առաջիկա ընտրություններն արտաքին միջամտությունից պաշտպանելու համար: Նա ընդգծել է, որ մեր երկրից դիմողը խնդրել է արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին տրամադրել էին Մոլդովային:

Նշենք, որ փողն ուզած կառավարությունն ավելի վաղ, դեռ ամռանը ՀՀ բյուջեից ահռելի գումար էր դուրս գրել դոլարային միլիոնատեր, ԱՄՆ-ից հրավիրված Ջ. Լոպեսի համերգի համար: Մինչդեռ Հայաստանի ԿԸՀ-ի դեպքում, կարիքավոր ձևանալով, ԵՄ-ի արտաքին ազդեցությունն են ներգրավում…ԿԸՀ-ն, որպես թեկնածուների նախընտրական հիմնադրամները վերահսկող, իրավունք չունի արտերկրից փող կամ այլ ծառայություն ուզել իր անմիջական գործառույթը կատարելիս: Դա սկզբունքորեն խաթարում է ընտրությունների ազատությունն ու անկախությունը, խորացնում հանրային անվստահությունը: Հանրության շրջանում և ընդդիմադիր ուժերի կողմից դատապարտումներ են հնչել նշյալ երևույթի դեմ…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի 23.12.2025թ. համարում