ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ ԱԺ-ԻՆ՝ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ «ՔՆՆԻՉԻ ԶԵԿՈՒՅՑԸ»
26.12.2025 17:06

      ԻՐԱՎԱԿԱՆ  //    

Սկզբունքորեն ստեղծված լինելով հանրային հետաքրքրության հարցի պատրվակով՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը պարտադիր է հրապարակել: Դրա մասին գրավոր հանրային պահանջագիր են ներկայացրել զոհվածների և անհետ կորածների հարազատները: Նրանք ստորագրահավաք են անցկացրել ԱԺ-ի մոտ՝ պահանջելով 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման արդյունքի հրապարակում: Պահանջագիրը ներկայացվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Չկա խաղաղություն՝ առանց հումանիտար հարցերի լուծման» - այս կարգախոսով մի բողոքի ակցիա էլ իրականացվել է անհետ կորածների հարազատների կողմից կառավարության շենքի դիմաց «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնմամբ:  Ակցիային մասնակից ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն արձանագրել է, որ երկրի իշխանությունները ոչ միայն քայլ չեն ձեռնարկում մարդասիրական այս խնդրի լուծման համար, նաև ակտիվորեն խոչընդոտում են դրան՝ չդիմելով միջազգային կառույցներին, որոնք կարող են օգնել այս հարցում…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի 23.12.2025թ. համարում