ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԶԻՆԱՊԱՀԻ» ՀԱՇՎԻՆ ԲՈՒԺՈԼՈՐՏԻ ԾԱԽՍ, ԱՄԵՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՃԱՐԸ 129600 Դ.
25.12.2025 21:03
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՇԱՏ ՓՈՂ-ՔԻՉ ԱՆԵԼԻՔ Է ԾՐԱԳՐԵԼ ԱՄԵՆԱՄԵԾ ԲՅՈՒՋԵՆ ՍՏԱՑԱԾ ԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ 2026թ. ԱԺ համապետական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ առողջապահության նախարարությանը կհատկացվի պատմական բյուջե, որը գերազանցում է անգամ ՊՆ ոլորտին: Այսպես, նախատեսվում է նախարար Ավանեսյանի իրավասության ոլորտին հատկացնել 210 մլրդ 911 մլն դրամ, որը 2025 թվականի համեմատ ավելի է 44 մլրդ 313 մլն դրամով: Հարկատուների այս գումարի զգալի մասը 2026թ.-ին կելքագրվի՝ իբրև ապահովագրավճար: Ի դեմս ՔՊ-ի՝ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է օրենքը: Համակարգը կներդրվի փուլ առ փուլ՝ մինչ 2029 թվականին ապահովագրավճար պահանջելով ՀՀ բոլոր քաղաքացիներից ու ռեզիդենտներից: Տարեկան փաթեթի գումարն ամեն անձի հաշվով կազմում է մոտ 129600 դրամ: Առողջապահական ոլորտի ծախսը կհամալրվի «Զինապահ» հիմնադրամի հաշվին, որը բոլորովին այլ նպատակներով էր հավաքագրվել: Գուցե կարելի էր այս հիմնադրամի ավելցուկային միջոցներն ուղղել զենքի գնմանն, իսկ ժողովրդին հաշիվ տալ, թե ու՞ր են այն գումարները, որոնք պետք է ուղղվեին առողջապահության ոլորտի լիարժեք ֆինանսավորմանը՝ տարվա կեսից քաղաքացիների բուժօգնությունը չընդհատելու կամ չմերժելու համար: 2026 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից վճարվելու է մինչև 18 տարեկան, նաև 65 և ավելի տարիքի, հաշմանդամություն ունեցող և սոցիալական որոշակի շերտերի շահառուների համար: Զինապահ հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարի չափը 2026 թ.-ին կսահմանվի 1000 դրամ՝ մինչև 1 մլն աշխատավարձ ստացողների համար: Ի հեճուկս ստացած ամենամեծ բյուջեի, նաև բուժկենտրոնների անցմանը մարզպետարաններից նախարարության ենթակայության, Ավանեսյանը, կարծես, «շատ փող-քիչ անելիք» սկզբունքով միտում ունի կրճատելու մարզերում բուժկենտրոնների թիվը, ըստ երևույթին սահմանափակ կառավարչական կարողությունների պատճառով, ինչը թույլ է տալիս նրան աշխատել ընդամենը «1 մարզ-1 բուժկենտրոն» ռեժիմով: Այս մասին է վկայում ՀՀ առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է 1 բժշկական կենտրոն… Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում