ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Թուրքիայի խորհրդարանում բյուջեն ընդունվեց զանգվածային ծեծկռտուքով
22.12.2025 16:33

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Մեջլիսում պատգամավորների միջև կոնֆլիկտը` միջազգային լրահոսում

Թուրքիայի խորհրդարանում՝ մեջլիսում, ծեծկռտուք է սկսվել պետական բյուջեի քննարկման ժամանակ։  Միջազգային լրահոսում հրապարակվել է ծեծկռտուքի տեսանյութը: Նշվում է, որ այն սկսվել է, երբ Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Մուրատ Էմիրը հարձակվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Վարանկի վրա։

Կոնֆլիկտը վերաճել է զանգվածային ծեծկռտուքի, որին մասնակցել են երկու կուսակցությունների մյուս անդամները։ Ծեծկռտուքը հնարավոր է եղել դադարեցնել գործընկերների միջամտության շնորհիվ։ Ի վերջո, 2026 թվականի կենտրոնական կառավարության բյուջեի և 2024 թվականի վերջնական հաշվետվության մասին օրինագծերն ընդունվել են 320՝ կողմ, դեմ՝ 249 ձայներով։