ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
«ԾՆԿԱՉՈՔԻՑ» ՀՈԳՆԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԱՂԱԺԱՄ Է ԳՐԱՆՑՎԵԼ ԱԹՈՌԱՄԱՐՏԻ՝ ՔՊ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ
17.12.2025 20:48

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 120000 ՀԱՅԻ ՓՐԿԱԾ, ԹՇՆԱՄՈՒՆ ՊԱՏԱՆԴ ՀԱՅ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆԱ ԲՈՐԲՈՔՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ԽՈՐՇԵԼՈՎ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ
Ի՞նչ է անում Փաշինյանն աթոռը, երբ այս տարիներին վարժվել է «ծնկաչոքի»: Մի՞թե «ծնկաչոքի» համար աթոռ է պետք, իհարկե՝ ոչ, բայց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից գրեթե 6 ամիս առաջ՝ նոյեմբերի սկզբին, Փաշինյանն արդեն առաջադրվել էր ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, ըստ երևույթին «ծնկաչոքից» չափազանց հոգնած լինելու արդյունքում: Կանխատեսելի համարելով պարտությունը գալիք ընտրությանը՝ ՔՊ ցուցակը կազմել են անգամ կուսակիցներին անհայտ չափանիշներով՝ հարուցելով ներքին կռիվներ… 
Ի տարբերություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, որը պատանդ է ընկել թշնամուն իր 120000-անոց ժողովրդի փրկության համար, Փաշինյանը ոչ միայն ունակ չէ նման քայլի, այլև մեկ առ մեկ ջնջելով արյան գնով ձեռքբերած հաջողությունները՝ 2020թ. պատերազմում պարտությունից հետո Արցախն իր զենքով, ցորենով, ոսկու հանքերով ճանաչել է Ադրբեջանի մաս՝ ի հեճուկս իր հեռացումը պահանջող բազմահազարանոց բողոքի ակցիաների՝ ամեն գնով ձգելով աթոռը…Հընթացս նա բազում զիջումներ է արել թշնամուն՝ իբրև դրա հիմնավորում հրապարակելով ադրբեջանական թեզեր, կարծես, հայերեն թարգմանված…Հիմա էլ հանրային հուզումներ է բորբոքում՝ ընդդեմ ազգային ինքնության հենասյուն հայ եկեղեցու և կաթողիկոսի դեմ: Փաշինյանի փոքրաթիվ հետևորդների թվում են նաև աղանդավորներ... 
Նշենք, որ ի համեմատ ԿԸՀ 2018թ. ցուցանիշի, ՔՊ-ն անգամ վարչական լծակներով քվեների կտրուկ անկում էր գրանցել: Իրավիճակն այնքան է խորացել, որ անգամ կարող է վիճարկվել ՔՊ-ի կամ Փաշինյանի իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին, քանի որ նրանց քաղաքական խոսույթում, կարծես, ավելի գերակայող են դարձել ապազգային ու հակապետական թեզերը…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում