ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԸՍՏ ՄԱԿ-Ի՝ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐ ԵՆ ԽՈՇՏԱՆԳՎՈՒՄ, ԻՍԿ ԵԱՀԿ-Ն ԼՈՒԾԱՐԵՑ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ
01.12.2025 20:04

        ՔԱՂԱՔԱԿԱՆ  //  ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԴԱՓՆՈՒՑ ԶՐԿՎԱԾ ԹՐԱՄՓԸ ՇՐՋԱՆՑԵՑ 1994Թ. ՀԱՅԵՐԻ ԱՐԴԱՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ԱՉՔ ՓԱԿԵԼՈՎ 2020թ. ԲԱՔՎԻ ՏԵՌՈՐՈՎ ԼՂ ԶԱՎԹՄԱՆ, ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԱՌՋԵՎ

«ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան կից կառույցների փակումը 2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին՝ համաձայն Նախարարների խորհրդի MC.DEC/1/25 որոշման, որն ընդունվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումից հետո»,- նշվում է հայտարարության մեջ։ Գաղտնիք չէ, որ Եվրոպան դիտվում է ԱՄՆ հենակետ և անկախ չէ որոշումներում:
Ակնհայտ է, որ կոռումպացված մի խումբ գործիչներ ծանր են տարել 1994թ. թշնամուց Արցախի անկախ Հանրապետության ազատագրումն ու ժողովրդավարական կայացումը: Նրանք հիմա ողջունում են քոչվոր Ալիևի ռևանշով 2020թ. խմբային տեռորիստական հարձակմամբ ԼՂ զավթման և էթնիկ զտման՝ ռազմական հանցանքները: Միջազգային իրավանորմերի կոպտագույն խախտման պայմաններում ՄԱԿ-ը վերջերս արձանագրեց Բաքվում հայ գերիների շարունակական խոշտանգումը, իսկ ՀՀ իշխանությունն՝ ի դեմս Փաշինյանի, շրջանցելով հայ ժողովրդի ազգային ու պետական շահերը, գործարքի գնաց թշնամու հետ՝ ի շահ նրա ստորագրելով ոչ լեգիտիմ թղթեր, որոնց թվում է նաև ամռանը նախաստորագրած Թրամփի ուղու գործարքը: 
Նշենք, որ Նոբելյան կոմիտե ուղղված Փաշինյան-Ալիև համատեղ դիմումից կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Թրամփը զրկվեց «խաղաղության» բաղձալի դափնուց: Մրցանակն ուղղվեց Մաչադոյին՝ Վենեսուելայի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու պայքարում իր անխոնջ աշխատանքի համար: Բացառված չէ, որ այս որոշումը կարող էր բխել այն փաստից, որ որպես խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ՝ ներկայացվել էր նաև Արցախի 120000 հայերի անվտանգ Հայաստան հասնելու համար գերեվարված և Բաքվում պահվող ղեկավարներից Ռուբեն Վարդանյանը: Այս իրավիճակում, Թրամփին Նոբելյան մրցանակի ներկայացնելու Փաշինյան-Ալիև համատեղ դիմումը 0 արժեք ունեցավ:
Նշենք, որ օգոստոսի 8-ի գործարքով «խաղաղության» դափնին երազող Թրամփը մտադիր է զինել Ադրբեջանին՝ շրջանցելով հայ ժողովրդի շահերը, Բաքվի տեռորով Արցախի անկախ պետության բռնազավթումն ու էթնիկ զտումը: Դրանով նա, ըստ էության, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք տապալումը: Շրջանցում է տեռորիստական Բաքվի կողմից աշխարհի 1-ին քրիստոնյաների՝ հայերի բնօրրան Արցախում հազարամյակների կրոնական, պատմամշակութային արժեքները: Փակած լինելով ՄԱԿ և այլ միջազգային իրավապաշտպան կառույցների մուտքն Ադրբեջան և նրա կողմից օկուպացված Արցախ՝ Բաքուն խոշտանգում է հայ գերիներին և այլ պահվող անձանց, ինչի մասին պաշտոնապես արձանագրել է ՄԱԿ-ը: Իրականում խաղաղության դափնու արժանի են նրանք, ովքեր պայքարել ու պայքարում են ԽՍՀՄ օրոք Բաքվի բռնաճնշումներից ԼՂԻՄ բնիկ ժողովրդի հաղթական ազատագրման և նրա 30-ամյա անկախ պետությամբ ՀՀ սահմանների անվտանգությունը երաշխավորելու, ներկայում նրա իրավունքների շարունակական պաշտպանության համար…

 Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում