ՀԱՆՐԱՅԻՆ //
ժՈՂՈՎՈՒՐԴԸ 5 ԱՄԻՍ ԹԱՆԿ Է ՄՈՒԾԵԼ ՀԾԿՀ ՊԱՏՃԱՌՈՎ ՍԱՄՎԵԼԻՆ ԿԱԼԱՆԵԼ ԵՆ՝ ՈՐՊԵՍ ՆՐԱ ՀԱՆՐՕԳՈՒՏ ՔԱՅԼԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ
Պարզվում է, դեռ 5 ամիս առաջ՝ մայիսին, «Տաշիր կապիտալը» ՀԾԿՀ-ին դիմել էր բնակիչների հոսանքի գինն իջեցնելու համար…այդ ժամանակ հանձնաժողովը ոչ միայն չի իջեցրել սակագինն, այլև հարցը չի էլ հանրայնացրել: Ավելին, ՀԾԿՀ ուղղված այդ դիմումից հետո կեղծ հիմքով հրատապ կալանավորել են Սամվել Կարապետյանին՝ պատրվակ համարելով հոգևոր արժեքների համար պայքարում օգտագործված «մեր ձևով» արտահայտությունը: Իրականում կանխատեսելով, որ գործարարն իր շահույթը կամենում է բաշխել ժողովրդին և դրանից կարող է աճել նրա հանրային համակրանքը, փաստացի կալանքը՝ որպես նրա հանրօգուտ քայլերի խափանման միջոց է կիրառել:
Հիմա «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնող, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից մի գրառմամբ հայտնել է, որ կրկին դիմել են ՀԾԿՀ 3 դրամով հոսանքի գնիջեցման համար: Այս առումով Նարեկ Կարապետյանը մանրամասնել է. «Չնայած ՔՊ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 մլրդ դրամի ավելացած գումար ՀԷՑ-ում: Իջեցնում ենք միայն բնակչության համար սահմանված էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 3 դրամով»:
Տեղեկանալով այս մասին՝ ՀԾԿՀ-ն, որ սակագնի վերանայումը չհիմնավորված կերպով իբր մինչև տարեվերջ էր ձգձգել, ի դեմս Մեսրոպյանի, հրատապ անցել է ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելուն, որ անհնար դարձվի գնիջեցումը՝ դրա հայտը ներկայացնողին գործընթացից դուրս մղելու միջոցով: Եվ այս ընթացքում ժողովուրդը, որ կարող էր վճարել ավելի էժան՝ ըստ ՀԷՑ գնիջեցման դիմումի, շարունակում է վճարել թանկ՝ իշխանության, ոչ թե հանրային շահեր սպասարկող ՀԾԿՀ պատճառով…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում