ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ԱՂՈԹՔ՝ ԲԱՔՎՈՒՄ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ
02.11.2025 14:52

     ՀՈԳԵՎՈՐ  //   

Պատարագ ըստ կարգի՝ Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձին 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի՝ կատարվել է Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս  է բերվել Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Սուրբ պատարագի ժամանակ աղոթք է հնչել Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանում բանտարկված սրբազանների ու գործարար Սամվել Կարապետյանի, նաև մյուս բոլոր ապօրինաբար ազատազրկվածների համար։ Ի դեպ, սուրբ արարողությունն ուղեկցվել է հավատացյալ հանրության հոծ բազմությամբ:

Հիշեցնենք, Փաշինյանի վարչախմբակը հակաեկեղեցական արշավի շրջանակում ապօրինի քաղաքական կալանքի մեջ է պահում «Մեր ձևով» շարժման նախաձեռնող, եկեղեցու և ազգային բարերար Սամվել Կարապետյանին, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին, Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանին։ 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում