ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Դեռ 5 ամիս առաջ հոսանքի գինն իջեցնելու՝ ՀԷՑ-ի անունից մեր առաջարկը ՀԾԿՀ-ն մերժել է. Ն. Կարապետյան
29.10.2025 15:46
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ //
Կեղծ հիմքով շարունակվում է կալանքն՝ ընդդեմ «Մեր ձևով» շարժման նախաձեռնող, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնում է. «Հոսանքի գինն իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։ Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինն իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է։ Կարո՞ղ եք ենթադրել, թե ինչու՞ է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել»։ Նշենք, որ Փաշինյանի ենթակա ուժայինները շարունակում են կեղծ հիմքով, ԱԱԾ մեկուսարանում պահել «Մեր ձևով» ժողովրդական շարժման նախաձեռնող, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին, որը Հովհաննավանքում կատարվածը բնորոշել է՝ որպես փոքրիկ խմբակի կողմից փորձ՝ թշնամաբար կոտրելու Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորելու Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ, ինչի համար արժանացան ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։ «Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին, հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը…Անելու ենք՝ Մեր ձևով»,-նշել է նա իր ուղերձում։ Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում