ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2026Թ. ԸՆՏՐՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ՔՊ-ԻՆ ՓՈՂ Է ՊԵՏՔ
21.10.2025 19:41

     ԱՆԴՐԱԴԱՐՁ  //   

ԴԻՄԱԿԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՄԻ ՈՒ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Դիմակավորների  հերթական գրոհը հայկական եկեղեցիներ, 5 քահանայի ու 1 եպիսկոպոսի իրավազուրկ քաշքշուկը, որին ՄԻՊ-ն արագ հասավ փաստաբանների ահազանգով, թույլ տվեց նկատել ուշագրավ միտում: Նախ՝ հոգևորականների դեմ հաղորդում էր տվել Իոաննիսյանը, որը մինչ այդ՝ 2021թ. շրջանցել էր ընտրաքվեների հաշվարկի կեսին Փաշինյանի հռչակած հաղթանակը՝որպես կանխակալ արդյունք, ինչը կոպիտ խախտում էր: Իոաննիսյանի հաղորդման հիմքում անապացույց խոսք էր…Դրան հաջորդած իշխանությանը ենթակա դիմակավորների՝ եկեղեցու դեմ գրոհից հետո կադրեր տարածվեցին, թե փող են գտել, կարծես, եկեղեցին կամ հոգևորականները, պետբյուջեից գումար չստանալով, պետք է լրիվ ունեզուրկ լինեին, եկեղեցիները փակվեին՝վերածվելով չուլանի, ինչպես նախորդ դարում՝տոտալիտար ռեժիմի օրոք, երբ միակ թույլատրելի պաշտամունքը բռնապետն էր:

Դիմակավորների՝ եկեղեցու վրա գրոհից կասկած է հարուցվում, որ Փաշինյանին ենթակա ուժերն ընտրությունից առաջ, ՔՊ-ին անհրաժեշտ փողի պակասը լրացնելու միտումով թիրախ են ընտրել եկեղեցու մոմի և նվիրատվությունների գումարները կամ հոգևորականների անձնական միջոցները…Հավելենք, որ եկեղեցու դեմ արշավն արդեն իսկ դատապարտել են բազմաթիվ ազդեցիկ կառույցներ թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 391 համարում