ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՐԱՄՓԻՆ ՉՀԱՍԱՎ ՆՈԲԵԼՅԱՆ ԴԱՓՆԻՆ, ՔԱՆԶԻ ԱԼԻԵՎ-ՓԱՇԻՆՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄՔՈՒՄ ԿԵՂԾ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ» Է
10.10.2025 17:08

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ  //   

Մրցանակը շնորհվեց իր ժողովրդի իրավունքների համար պայքար մղած կին գործչի

Ալիև-Փաշինյան համատեղ դիմումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան մրցանակի ներկայացնելու շուրջ 0 արժեք ունեցավ: Սա կանխատեսելի էր, քանզի «խաղաղության» մրցանակի հավակնորդ Թրամփը նրանց հետ ստորագրել էր գործարք՝ շրջանցող հայ ժողովրդի իրավունքը՝ վերաբերվող իր սեփական ՀՀ տարածքին: Գործարքի թուղթը ստորագրվել էր առանց կից քարտեզի, ինչի հետևանքով Թրամփն անգամ շփոթեց երկրների անունները, կարծես, խաղաղություն էր կնքել Ալբանիայի և Կամբոջայի միջև, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի:

Նշենք, որ Նոբելյան կոմիտեն այս տարի՝ 2025թ. Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհեց Մարիա Կորինա Մաչադոյին՝ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու պայքարում իր անխոնջ աշխատանքի համար»: Մաչադոն Վենեսուելայի խորհրդարանի անդամ էր և 2012 թվականին առաջադրվել էր նախագահի պաշտոնում: 2014 թվականին նա նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ բողոքի ցույցերի առաջնորդներից մեկն էր։ Այս տարի խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել էր 338 թեկնածու, որոնցից 244-ն անհատներ էին, իսկ 94-ը՝ կազմակերպություններ: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում