ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՆՊԱՏԻԺ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ. ԱԺ ՔՊ ԽՄԲԱԿԻ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՈՐՈՇՈՒՄԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՇՐՋԱՆՑՄԱՄԲ
02.10.2025 19:49

       ՔԱՂԱՔԱԿԱՆ  // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ՈՂՋՈՒՆԵԼ ԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹՈՒՂԹԸ, ՈՐՈՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽԵԼ Է ՀՀ՝ ԹՇՆԱՄՈՒՆ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ ,,проходной двор,, ՏԱԼՈՒ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՔՊ խմբակը՝ Ալիևի հետ Փաշինյանի հերթական հանդիպմանը զուգընթաց, հրատապ կարգով, Ազգային ժողովում արտահերթ նիստ է արել, և ժողովրդի շրջանցմամբ, ԱԺ ընդդիմադիր ուժերի հրապարակային մերժմամբ, ընդունել ոչ լեգիտիմ որոշում՝ հեռակա ողջույն փոխանցելով թշնամուն՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված՝ հայկական կողմի համար պատմական ձախողում հանդիսացող թղթի շուրջ: Դրանով պատերազմի վտանգը Փաշինյանը տեղափոխել է ՀՀ տարածք, անխոչընդոտ ճամփա խոստացել թշնամուն, ինչը Հայաստանում անպատիժ շարունակվող պետական դավաճանության հետևանք է: Նշենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի թղթով ամրագրված Բերձորի միջանցքը նույն այդ թշնամին չի բացում անգամ միջազգային դատավճռով սահմանված  պարտավորության պայմաններում: 

Եթե Վաշինգտոնում  Հայաստանը Փաշինյանն էր ներկայացնում, ապա իր պաշտոնեական պարտավորությունն էր՝ ներկայացնել ոչ թե օտարի շահն, այլ հայ ժողովրդի շահն, այնինչ խուսափեց իր ստորագրած ու չչեղարկած նոյեմբերի 9-ի թղթում ամրագրված Բերձորի միջանցքի մասին անգամ ակնարկելուց…Այս առանցքային փաստը նրա կնքած գործարքի չեղարկման իրավական լրջագույն հիմք է, քանզի նա խուսափել է ակնհայտորեն կատարել իր պաշտոնեական պարտականությունն, այն է՝ հայ ժողովրդի շահը ներկայացնելը, պաշտպանելն ու առաջ մղելը: Փաստացի ստորագրել է միակողմանի, այն է՝ թշնամուն ՀՀ տարածքով ճամփա տվող թղթի ներքո: ՀՀ անունից Փաշինյանի այս ստորագրումը վիճարկելի է՝ որպես ոչ լեգիտիմ, քանզի նա փաստացի ստորագրել է ՀՀ տարածքը վարձակալելու, իրավաբանորեն օտարում հանդիսացող գործարքի ներքո՝ արգելված ՀՀ օրենսդրությամբ: Այն ենթակա էր հանրաքվեի, քանզի ՀՀ տարածքի տերը ժողովուրդն է, ոչ թե անցողիկ պաշտոնյա վարչապետն իր խմբակով: Հավելենք, որ ՄԱԿ ամբիոնից Փաշինյանն, ի պատասխան օտարազգի պատգամավորի հարցի, չկարողացավ ձևակերպել, թե ո՞րն է ՀՀ շահը Թրամփի անցուղուց, այդկերպ աշխարհի առջև բացահայտելով, որ այդ գործարքում չկա Հայաստանի շահը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում