ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՇՈՒՐՋ
25.09.2025 17:12

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //    

ԶՈՒԳԸՆԹԱՑ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» «Պատիվ ունեմ»-ի նախագծի հիմքով: Կառավարման ձախողման և մի շարք այլ հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում մասնակից են ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերը ևս, այդ թվում՝ արտախորհրդարանական: Գլխավոր նպատակը՝ համազգային ճակատի ձեւավորումն է:

Նախագծում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ոչ միայն չի կատարել իր պարտականություններն, այլև իր վարած քաղաքականությունն աղետալի հետևանքներ է ունեցել ազգային անվտանգության, պետական ինքնիշխանության, ժողովրդավարության, սոցիալ-տնտեսական և ազգային կյանքի բոլոր ոլորտներում, լրջագույն խնդիրներ առաջացնելով Հայաստանի Հանրապետության համար՝ վտանգի տակ դնելով նաև երկրի ապագան…Առկա են նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ, քաղբանտարկյալներ: Ակնհայտորեն մերժվում է այլակարծությունը…Հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը: Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ: Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները…

Հ. Գ. Տարբեր քաղաքական ուժեր արդեն իսկ հայտարարել են հանրահավաքի մասին, որը կկայանա լսումներին զուգընթաց ԱԺ-ին հարող Բաղրամյան պողոտայում:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում