ՔԱՂԱՔԱԿԱՆ //
Դրսից թելադրվող կամ դրածո ղեկավարներին է բնորոշ ինչ-որ թուղթ ստորագրել, հետո ասել դրա մասին ժողովրդին, ինչպես եղել է, դիցուք, ԽՍՀՄ օրոք
34 տարի առաջ, երբ Հայաստանն անկախացավ ԽՍՀՄ-ից, Փաշինյանը մտորումների մեջ էր, թե ի՞նչ տարբերակ կա չծառայելու բանակում, այսինքն՝ հայրենիքին: 2018թ.-ից ի վեր անգամ վարչապետի աթոռին նա անզոր եղավ կատարել ՀՀ Սահմանադրությամբ իրեն պարտադրված անելիքները Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորման մասով: Ազգի ու պետության շահերին շարունակ հակադրվող և թշնամուն լայնաժպիտ հաճոյացող վարչախումբը շարունակ սադրում է ժողովրդին իր դեմ մարգինալ քայլերի՝ նշելով, թե իր հեռացման պահանջը հաշվարկում է փողոց դուրս եկածներով, իսկ երբ նրանք բազմանում են, թռնում է մեկ այլ «ափ»՝ կառչելով 2021թ. ընտրության ԿԸՀ նշած թվերից, որոնց համաձայն ընտրելու իրավունք ունեցողների գերակշիռ մասը՝ 74%-ը քվե չի տվել ՔՊ-ին անգամ նրա ունեցած վարչական ռեսուրսների պարագայում: Հիմա, կարծես, ի պատիժ ժողովրդի՝ Փաշինյանը խոսում է թշնամու բառապաշարով՝ տեղեկացնելով բյուջեում երկրի ինքնապաշտպանական միջոցների չավելացման, հետագա նվազեցման մասին: Նշել է, թե ունեն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգ մինչև 2027 թվականը: Սա այն դեպքում, երբ սահմանադրագետները քանիցս նշել են, որ նոր Սահմանադրություն գրվում է նորաստեղծ պետության դեպքում, ոչ թե արդեն գործողի: Նշվածից հիմնավոր կասկած է հարուցվում, որ Փաշինյանը, հատկապես՝ եկեղեցու և ՀՀ Անկախության հռչակագիրը Մայր օրենքից հանելու ջանքերով, երկիրը տանում է ինչ-որ միութենական կազմ:
Իրավիճակի քաղաքագիտական վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ դրսից թելադրվող կամ դրածո ղեկավարներին է բնորոշ ինչ-որ թուղթ ստորագրել, հետո ասել դրա մասին ժողովրդին, քարոզել հայրենիքի կամ նրա տարածքի մի մասի կորստի հետ համակերպում, ինչպես եղել է, դիցուք, ԽՍՀՄ օրոք Նախիջևանի և Արցախի զիջման դեպքում՝ Մոսկվայի դրածո ղեկավարի կողմից: 1990-ականներին արյան գնով հաջողվեց պաշտպանել Հայաստանի սահմաններն ու ազատագրել հայկական բնօրրան Արցախը, որում Փաշինյանը 0 դեր էր ունեցել: Փոխարենը, կարծես, երկար էր սպասել՝ ջնջելու Անկախ Հայաստանի 30 տարվա ձեռքբերումները, մինչդեռ Անկախ պետության ղեկավարն իրավունք չունի կորուստների հետ համակերպում քարոզել, այլ պետք է բավարար գիտելիք ու հմտություն ունենար՝ պահելու տարածքները, ոչ թե հանձնելու: Այս առումով ժողովրդի շրջանում տիրապետող է դարձել այն կարծիքը, որ թշնամուն հնարավոր է հաղթել ընդամենը Փաշինյանի հեռացմամբ: Վերջինս մտավախություն ունենալով, որ թշնամու պահանջով Անկախության հռչակագրի դուրսմղումը Մայր օրենքից կմերժվի համաժողովրդական հանրաքվեով, այն հետաձգել է առաջիկա քաղաքական ընտրությունից հետո, քողարկելու համար հավանական ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվելու նպատակը...
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում