ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՆԻ ԴԵՌ ՈՒՂԵՏՈՄՍԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԵՐՄԻՆԱԼՈՎ ՏԵՍԱՆԵԼԻ ՉԷ...
15.09.2025 16:16

      ՏՐԱՆՍՊՈՐՏ   //   

...ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏՈՒԳԱՆԵԼՆ ԱՊՕՐԻՆԻ Է, ՀԱՏԿԱՊԵՍ, ԵՐԲ ՍՏՈՒԳՈՂՆ ԱՌԱՆՑ ԲԵՅՋԻ Է

Ներկա պահին Երևանում կիրառվող տրանսպորտի ուղետոմսերն, օգոստոսից դարձված ամբողջապես էլեկտրոնային, ոչ թղթային. տրանսպորտի քարտով են գործում, որի մնացորդը քաղաքացին չի կարող տեսնել անգամ տերմինալներով: Առանց այս առանցքային պայմանի ապահովման, Երևանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքացու գրպանին աչք դրած Ավինյանի, ապօրինաբար շտապել է տուգանքների կիրառման, դրա համար զբաղեցնելով քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ողջ ստորաբաժանմանը…

Տուգանքների շուրջ տարածված տեսանյութերի դիտարկումը թույլ է տալիս նկատել, որ Երևանի քաղաքապետարանի նշյալ ստորաբաժանումն, ըստ երևույթին քաղաքացիների հնարավոր բողոք-հակադրությունից վախենալով, ստուգումներն ու տուգանքների նշանակումն իրականացնում է վարչական մարմինների համար հանրային վայրերում սահմանված ընթացակարգի կոպիտ խախտումներով՝ սկսած իր ո՞վ լինելը հավաստող այցեքարտ չկրելուց: Թե ինչու՞ նրանք՝ իբրև ստուգող, տարբերանշան կամ բեյջ չեն կրում հանրային տրանսպորտում ստուգումներ իրականացնելիս՝ «Գործընթաց» թերթի հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հայկ Կոստանյանն ընդունել էր, որ դա խնդիր է և նշել, թե նախապատրաստությունը ստուգող սարքերի մասով թույլ չի տվել հասցնել այցեքարտերի պատրաստումը: Դրանց ապահովումն ընթացքի մեջ է՝ ըստ նրա: Իրականում այցեքարտերի պատրաստումը մաքսիմում 1 ժամվա գործ է, սակայն ստուգողները շարունակում են շրջել և տուգանել՝ միտումնավոր խուսափելով այցեքարտ կրելուց՝ գիտակցելով համաժողովրդական կարծիքն Ավինյանի հորինած «թալանի» շուրջ…Պարզագույն իրավական կանոնների չպահպանումը սկզբունքորեն առոչինչ է դարձնում կիրառված տուգանքները:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 389 համարում