ՔԱՂԱՔԱԿԱՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՀՀ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅՈՎ
Հրապարակվել են սոցհարցումներ՝ արված Թուրքիայում, ըստ որոնց ժողովրդի գերակշիռ մասը մտավախություն ունի Թուրքիայի դեմ Իսրայելի հարձակման: Մի շարք առանցքային գործոններից ակնհայտ է, որ Իսրայելը հաստատում է Թուրքիայի ոչնչությունը Գազայի և Սիրիայի կոնֆլիկտներում ամեն օր: Թուրքիայի ԱԳՆ-ն էլ ոստոստել է՝ տեղեկանալով Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը: Նա հերթական անգամ մերժել է խոստովանել Թուրքիայի գործած այդ միջազգային հանցագործությունը, որը մինչ այս դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ…Նշենք, որ այդ ակտերն են նրա մտավախության հիմքում, որ փակել է Հայաստանի հետ սահմանը՝ «Գող, սիրտը՝ դող» հայտնի ասույթով: Նշենք նաև, որ Իսրայելը Թուրքիայի ոչնչությունը Կովկասում ընդգծում է նրա եղբայրը համարվող Ադրբեջանի հետ լայն համագործակցությամբ, որը թիկունքից հարված է նրա դաշնակից Թուրքիային…
Այսօր էլ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի դեմ, որին ընդունել է ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, ժողովուրդն ընդունել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայով՝ «Ո՛չ ուրացմանը» կոչով, որին միացել են նաև հանրային ու քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչներ: Նրանք պաստառներով հիշեցրել են 1915 թվականի Հայոց Ցեղասպանության, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, հայ գերիների մասին: Ժողովուրդը համոզված է, որ Թուրքիայի քաղաքականությունը 100 տարի առաջ և հիմա չի փոխվել: «Հայաստանում կա սերունդ, որը պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում, ուստի հայտարարում ենք՝ այս իշխանությունների հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է: Ո՛չ ուրացմանը», - հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում