ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2025/2026ԹԹ. ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿ
01.09.2025 18:39

     ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  //   

…ՈՐ «ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ, ԴՊՐՈւԹՅԱՆ» ՕՐԸ ԴԱՌՆԱ ՆԵՐՇՆՉԱՆՔ՝ ԴԵՊԻ ՕԳՏԱԿԱՐ ԱՐԴՅՈւՆՔԻ ՍՏԵՂԾՈւՄ

Գիտելիքն անգնահատելի արժեք է, իսկ կյանքի բոլոր փուլերում արժեվորելով կիրթ ու գրագետ անհատին՝ պետությունը մրցունակ ենք դարձնում աշխարհակարգի արդի զարգացումներին: «Գործընթաց» թերթի խմբագրակազմը նոր ուսումնական տարվա մեկնարկի և «Գիտելիքի, գրի ու դպրության» օրվա առթիվ շնորհավորում է կրթության գործի նվիրյալներին, սաներին, ուսանողներին, դասավանդողներին, գիտության ստեղծարար առաքելության մասնակիցներին, կազմակերպիչներին՝ մաղթելով նրանց առողջություն ու երկարակեցություն, համառ, տոկուն աշխատանք, իսկ  սովորողներին՝ ուսումնական առաջադիմություն, գիտելիքների և ունակությունների ամբարման արդյունավետ տարի, մասնագիտական անսպառ հաջողություններ ու նվաճումներ: 

Ցանկա՛նք, որ դեպի գիտելիքների աշխարհ մուտքն ավետող «Գիտելիքի, գրի ու դպրության» օրը 2025/2026թթ.  ուսումնական տարվա մեկնարկը լցնի առանձնակի ներշնչանքով՝ միտված պետության համար օգտակար արդյունքի ստեղծմանն, ինչպես նաև սովորողների զարգացման ու հոգու կատարելության կարևոր գործին:

«Գործընթաց» թերթի խմբագրակազմ