ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԹՐԱՄՓԸ, ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔ ՊԱՐՏԱԴՐՈՂ ՄԻԵԴ ՎՃԻՌՆԵՐՆ, ԻՐԱՆԻ ԴԵՄ ԻՐ ՊԼԱՆՆ Է ԱՌԱՋ ՄՂՈՒՄ
08.08.2025 16:35

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

Հրահրվում է շահերի բախում՝ մտացածին «քոչվորական միջանցքով», որը սկզբում ՌԴ-ին, հիմա էլ ԱՄՆ-ին «արտապատվիրակելու» փորձ է արվում

Փաշինյանն ԱՄՆ-ում է՝ իբր Ադրբեջանի հետ խաղաղության թուղթ ստորագրելու, ինչը նախորդ ստորագրված թղթերի պես խոստանում է նորանոր խնդիրներ և ինքնիշխանության զիջում՝ ի վնաս Հայաստանի. նախադեպերը վկա: Ինչպես հայտնի է, Փաշինյանի Թուրքիա վերջին այցի տխրահռչակ արդյունքը եղավ այդ երկրում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը՝ կապված ԱՄՆ առաջարկի հետ՝ 100 տարով տեղակայվելու «քոչվորական միջանցքին»՝ Իրանի նշած «կարմիր գծին»: Դա չհերքեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, թեպետ ակնհայտ էր, որ ռեգիոնալ շահերի խառնակչություն հրահրող քայլ է դա ԱՄՆ-ի կողմից՝ ի շարունակություն Իրանի դեմ Իսրայելի վերջին հարձակման: 

Ռեգիոնալ շահերի բախում հրահրելու նենգությունն առավել ընդգծվեց, երբ Թրամփը, շրջանցելով Ալիևից Լաչինի միջանցք պահանջող ՄԻԵԴ վճիռները, Բաքվին ողջունող մեսիջ ուղղեց՝ զավթված Արցախում ապօրինի միջոցառման համար: Դրանով Թրամփն անտեսեց իր իսկ երկրի կողմից ճանաչման այն ակտը, համաձայն որի՝ Արցախն ինքնավար ստատուսով է ճանաչված, ոչ թե Բաքվին ձուլված տարբերակով, որ արվել է ապօրինի բռնազավթման արդյունքում՝ միջազգային իրավանորմերին հակառակ: 

ԱՄՆ-ի առաջարկը խախտում է ռեգիոնալ հավասարակշռությունը, հատկապես, որ Բաքուն մերժել է այդ ուժերի տեղակայում իր տարածքում՝ կրկնելով անխոչընդոտ ճանապարհի շուրջ տաֆտալոգիան: Առկա  իրավիճակում, ի համեմատ ԱՄՆ-ի դեստրուկտիվ քայլերի, Իրանը հավասարակշռող հորդոր ուղղեց Բաքվին՝ զերծ մնալու շահերի բախում հրահրող պահանջներից: Իրանը զրույց ունեցավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ապա վարչապետ Փաշինյանի հետ: Վերջինս ու իր մամլո խոսնակը, թեմայի շուրջ բորբոքվող աղմուկին ականատես, հերքեցին՝ ԱՄՆ-ի առաջարկի շուրջ գործարքի լուրերը՝ նշելով, որ փոխադարձությունն ու ինքնիշխանությունը սկզբունքային են Հայաստանի համար: Թե ի՞նչ արդյունք կունենա ԱՄն այցը, կանխատեսելի է...Ի հավելումն նշենք, որ առաջիկայում Հայաստան է այցելելու Իրանի նախագահը…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում