ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
,,ԴԱՐՆ ԱՆՑԱԾ,, ԼՈՊԵՍԻ ՏՈՄՍԵՐԸ ՉԵ՞Ն ՎԱՃԱՌՎԵԼ, ՈՐ ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ 6 ՄԼՆ $ ,,ՍՈՑԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ,, Է ՏՐՎԵԼ
02.08.2025 22:38

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   //    

Այդ գումարը ,,շորթվել է,, հայ հարկատուների գրպանից և ենթակա է փոխհատուցման տոմսերի վաճառքից

Այն փաստը, որ Ջենիֆեր Լոպեսն ու իր երգերը վաղուց կորցրել են ակտուալությունը՝ դառնալով անմրցունակ բազմաթիվ մեգահիթերի կողքին, հաստատում են նրա հոգնած, նույնօրինակ շարժուձևն ու ձանձրալի  միատոնությունը: Մինչդեռ ՀՀ պետբյուջեն իրենց հնաոճ քմհաճույքների դրամապանակ դարձրած մի խումբ չինովնիկներ որոշել են ֆինանսավորել իբրև միլիարդատեր Լոպեսի ոչ միայն համերգի, այլև սննդի ու կեցության ծախսերի համար: Եվ սա արվել է հայ հարկատուների գրպանից, այն է՝ ՀՀ պետբյուջեից 6 մլն դոլար հատկացնելով օտարերկրյա երգչուհուն, մինչդեռ պետական միջոցներից կարող են նման աջակցություն ստանալ միայն ազգային, պետական շահերի տեսակետից հիմնավորված մշակութային միջոցառումների համար:

Կա մեծ կեղծիք. եթե Լոպեսը պահանջված երգչուհի է և միլիարդատեր, ինչու՞ ինքնուրույն չի հոգում իր սննդի, կեցության ծախսը, համերգի ֆինանսավորումը, եթե տոմսերն իրացվող են: Եթե նա շոուբիզնեսից է, ապա բիզնեսի կանոններին համահունչ պետք է ոչ թե սոցանապահովի պես փող մուրալ այս ու այն երկրների բյուջեներից, այլ բիզնեսի կանոններով տոմս վաճառել ու դրա հաշվին ծախսեր անել: Ի վերջո այդ ծախսերը պարտավոր է բիզնեսի կանոններով հաշվարկել և ապահովել համերգի կազմակերպիչ ընկերությունը, ոչ թե ծախսը մուրալ ՀՀ բյուջեից, իսկ տոմսերի վաճառքից եկած գումարով չփոխհատուցել հայ հարկատուների կորուստը: Ի դեպ, համերգը կայանալու է Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որը մոտ 15000 հանդիսատես է տեղավորում, և եթե կեղծ չեն համերգի կազմակերպիչ ընկերության տվյալները, թե իբր այդքան օտարերկրացի է գալու նրա համերգին, տոմսերն էլ 25000-180000 դրամ արժեն, ուրեմն առավել ևս այդ դեպքում պետք է պարտադիր 6 մլն դոլարը փոխհատուցվի ՀՀ բյուջե: Այս պահի դրությամբ դեռ բյուջե չեն վերադարձվել երգիչ Սնուփ Դոգին կամայաբար ուղղված միլիոնավոր դոլարները, որի համերգը չէր էլ կայացել:

Ի վերջո, օրվա իշխանության հարուցած խնդիրներն այնքան շատ են, որ դրանց լուծման համար ՀՀ պետբյուջեն անգամ բավարար չէ, երկիրը ծանրաբեռնված է հսկա արտաքին պարտքով, իսկ բռնի տեղահանված արցախցիները Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում իրապես զրկվել են սեփական տուն ու տեղից, կեցության միջոցներից: Նշենք, որ Լոպեսի համերգի կազմակերպման նախահաշվում կան միլիոնավոր դրամների ծախսեր, որոնց հիմնավորվածությունն ու նպատակահարմարությունը հանրության շրջանում հարցեր են առաջացրել.

  • 37 հազար դոլար՝ Ջենիֆեր Լոպեսի 2 օրվա սննդի, 15 հազար դոլար՝ համերգի ծրագրի պրոդյուսերի համար
  • Սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար
  • Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ։
  • Լոպեսը իջևանելու է «Դվին» հյուրանոցում, որին երկու օրվա համար նախատեսվում է վճարել մոտ 4 միլիոն դրամ։ Ըստ նախահաշվի՝ Ջենիֆեր Լոպեսին, նրան սպասարկող թիմին Երևանի տարբեր հյուրանոցներում տեղավորելու վրա ծախսվելու է ավելի քան 71.5 մլն դրամ՝ դոլարով արտահայտված 185 հազար դոլար։
  • Համերգի գործադիր պրոդյուսերին նախատեսվում է վճարել 2.5 միլիոն դրամ աշխատավարձ,  համերգի ծրագրի պրոդյուսերին՝ 5.8 միլիոն դրամ աշխատավարձ, համերգի տեխնիկական տնօրինությանը վճարվելու է 29.4 միլիոն դրամ։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում