ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ՝ ԿՈՆՅԱԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՅՈՒՂՄԹԵՐՔ, ԳԱԶ ՈՒ ԾԱՂԻԿ
31.07.2025 16:45

     ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ  //   

ՊԱՏԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԱՐՑԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ

Պարբերական են դարձել Հայաստանից մի շարք ապրանքների՝ գյումթերք, կոնյակ և այլն, արտահանման խոչընդոտները: Անելանելի վիճակում են ծաղկի բիզնեսով զբաղվող ջերմոցատերերը, որ իշխանությունից պարզաբանում են պահանջում դեպի ՌԴ արտահանման խոչընդոտների շուրջ՝ չստանալով արձագանք: Արտահանման առկա խնդիրների շուրջ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պարբերաբար մանրամասներ է հրապարակում՝ ահազանգելով արդեն գազի կտրուկ գնաճի մասին: Արտահանողները խոչընդոտների են հանդիպում ինչպես Վրաստանում, այնպես էլ ՌԴ-ում: Ահռելի վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները՝ ստիպված լինելով թափել ահռելի քանակության ծաղիկ: Շեշտակի բարձրացել է հեղուկ գազի գինը՝ վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքի խոչընդոտմամբ զուգորդված: 

Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունն անկարող անհապաղ քայլեր ձեռնարկելու, լեզու գտնելու Վրաստանի և ՌԴ-ի պատկան օղակների հետ՝ կցկտուր թվեր է հնչեցնում՝ քողարկելու առկա խնդիրները, որոնք զանգվածային բնույթ են կրում: Իշխանության ոչ կոմպետենտ կառավարման հետևանքով լրջագույն վնասներ է կրում արտահանման ոլորտը: Խնդրի զանգվածային մասշտաբն իրավիճակին քաղաքական բնույթ է փոխանցում: «Պատկան մարմինների անգործության պայմաններում շատ հաճախ տնտեսվարողներն անձամբ մեկնում են Վրաստան՝ տեղում փորձելով լուծել խնդիրը: Այսպիսի ապաշնորհ քաղաքականության հետևանքը լինելու է կործանարար: Սա մեր պետության հեղինակության հարցն է նաև: Արժապատվությունից զուրկ իշխանությունների իրականացրած անհեռատես քայլերի հետևանքով տուժելու են կրկին ՀՀ քաղաքացիները»,- նշում է Գ. Դանիելյանը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում