ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Միջազգային արբիտրաժի վճռով Փաշինյանը պետք է ձեռնպահ մնա Կարապետյանի ընկերության բռնագրավման քայլերից
23.07.2025 20:11

      ԻՐԱՎԱԿԱՆ  //   

Դա թույլ կտա նաև կանխել նորանշանակ կառավարչի կողմից չբացառված էլեկտրաէներգիայի գնաճը...

Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարել է ՀԷՑ-ի գործով Միջազգային արբիտրաժային դատարանում հաղթելու մասին: Գործի քննությանը մասնակցել է նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը։ Ըստ Կարապետյանների տարածած հայտարարության՝ հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի ձեռնպահ մնալ «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման քայլերից։ «Արբիտրաժը եկել է այն եզրահանգման, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է, դադարեն լինել դրա սեփականատերը, Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։», - ասված է հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելն իբր դուրս է քննված հարցերի (վեճի) շրջանակից: Իրականում նկատելի է փորձ ՔՊ-ի կողմից քողարկելու հնարավոր քաղաքական նպատակները թե՛ նախընտրական բնույթի, թե՛ էլեկտրաէներգիայի հավանական գնաճի, որը չի բացառել նորանշանակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Նրա առաջին քայլն էր եղել պաշտոնից հեռացնել  ՀԷՑ-ի իրացման բաժնի տնօրենին: Նշենք, որ ՀԷՑ-ի շուրջ զարգացումներ Փաշինյանի կառավարությունը ծավալեց «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանող հարցազրույցից հետո: Դրան հաջորդած երկու շաբաթում նրա ղեկավարած ՔՊ-ն արտահերթ նիստով ընդունեց օրենսդրական փոփոխություն՝ դրա հիմքով ծավալելով ՀԷՑ-ի կառավարումը Կարապետյանից բռնագրավելու միջոցներ:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում