ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
40 աստիճան տապին բազմամարդ հանրահավաք՝ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների համար, նստացույց
13.07.2025 17:49
ԻՐԱՎԱԿԱՆ //
Բողոքի նոտա է հղվել բռնազավթված ԼՂ-ում Բաքվի ապօրինի միջոցառմանը, հիշեցվել 37 տարի առաջ Ադրբեջանի կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալը
Երեւանի Ազատության հրապարակում երեկ՝ հուլիսի 12-ին, 400 տապին կայացած արցախցիների բազմամարդ հանրահավաքն առիթ եղավ հիշեցնելու 37 տարի առաջ՝ 1988թ-ին, այդ օրն արված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհրդի պաշտոնական հայտարարությունը՝ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: Հանրահավաքի նախօրեին «Արցախմիություն»-ը բողոքի նոտա էր ուղղել բռնազավթված Ստեփանակերտում ՏՀԿ գագաթնաժողովին մասնակցած երկրների կառավարություններին, քանզի Արցախը (Լեռնային Ղարաբաղ) ներկայումս գտնվում է Ադրբեջանի բռնազավթման ներքո, դատապարտելի է միջազգային միջոցառումների անօրինական կազմակերպումը: Դա դիտավորյալ փորձ է Ադրբեջանի կողմից լեգիտիմացնելու ուժի անօրինական կիրառման, զանգվածային տեղահանության և մշակութային բնաջնջման հետևանքները։ Հղում է արվել բնիկ ժողովրդի վերադարձի իրավական հիմքերին, այն է՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռին (2023 թ. նոյեմբերի 17), և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությանը (2023 թ. հոկտեմբերի 11)։ Ընդգծվել է, որ բռնազավթման և ուժի կիրառման միջոցով պարտադրված ստատուս քվոյի փաստացի լեգիտիմացմանը նպաստող ցանկացած գործողություն կամ այց ուղղակիորեն խարխլում է արդարության, հաշտեցման և տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը։ Հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթներ են ունեցել «Արցախմիության», Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներ՝ բարձրաձայնելով Արցախից բռնի տեղահանված բնիկ ժողովրդի՝ արցախցիների իրավական, սոցիալական պահանջները: Երևանի քաղաքապետարանը բռնի տեղահանված արցախցիների հանրահավաքն արտոնել էր, իսկ Փաշինյանի ենթակա ՆԳՆ խոչընդոտեց երթի կայացմանը դեպի Կառավարություն և ԱԺ: Փոխարենը՝ հանրահավաքի ավարտին մասնակիցները, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները դիմել են անժամկետ նստացույցի, որը շարունակվում է Ազատության հրապարակում: Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում