ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-ՈՒՄ ՔՊ-Ի ՍԱԴՐԱԾ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԳԶՎՌՏՈՑԸ ՊՊԾ-Ն ԶՈՌՈՎ ՑՐԵՑ
08.07.2025 17:31

     ՔԱՂԱՔԱԿԱՆ   //    

ԴԱՏԱԽԱԶԸ ՍՐՈՒՄ Է ԿՈՆՖԼԻԿՏԸ՝ ՉԿԱՆԽԵԼՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԴԵՄ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ, ԱՅԼ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼՈՎ ՆՐԱ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ

    Այն բանից հետո, երբ ժողովուրդն ականատես եղավ հունիսի 27-ին Փաշինյանին ենթակա ուժային օղակների՝ ԱԱԾ, ՆԳՆ կողմից աննախադեպ ապօրինի հրահանգի կատարմանը՝ Մայր Աթոռի դեմ հակաժողովրդական գրոհով՝ կալանավորելու Փաշինյանին քննադատած հոգևորական Աջապահյանին, այդկերպ համալրելու ԱԱԾ-ում մեկուսացված, ժողովրդի համակրանքը վայելող գործիչների՝ քաղաքական նոր ուժ ստեղծելու մասին հայտարարած Սամվել Կարապետյանի, Բագրատ Սրբազանի շարքերը, ակնհայտ դարձավ, որ տեղի է ունենում հեղաշրջման փորձ հոգևոր իշխանության դեմ: Փաշինյանի վերջնանպատակն է՝ գործող կաթողիկոսի փոխարինումը յուրայինով: Սա հեղաշրջման փորձ է, որում նա օգտագործում է գործադիր օղակի պաշտոնեական լծակներն անձնական հոգեհուզական կամ թրքաշահ պլանների իրագործման համար, քանզի չկա հակաեկեղեցական պետական ծրագիր, չի էլ կարող լինել, հետևապես՝ ուժայինների քայլերը բացարձակ ապօրինի են:

    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անելիքը, որ ի պաշտոնե պետք է դրսևորեր հոգևոր իշխանության դեմ վարչապետի ձեռնարկած հեղաշրջման փորձի՝ քրեորեն պատժելի արարքի դեպքում, պարտադրում էր նրան մեկուսացնել Փաշինյանին, մինչդեռ նա կրթությունը կիսատ վարչապետի ենթական է եղել ու կա, և ակնհայտորեն կաշկանդված է կատարելու իր պաշտոնեական պարտականությունը: Դրա փոխարեն գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոնֆլիկտն ավելի սրող քայլի է դիմել՝ վերջին օրերին ԱԺ տանելով ևս մի քանի քաղաքական ընդդիմախոսների՝ Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ միջնորդագրեր՝ նրանց քրեական հետապնդմամբ մեկուսացնելու Փաշինյանի դեմ քաղաքական պայքարից: 

    Այսպես, այսօր հերթական անգամ հընթացս նշյալ միջնորդագրերի ԱԺ-ում քննարկման՝ ժողովուրդն ականատես եղավ ՔՊ-ականների սադրած փողոցային գզվռտոցին խորհրդարանում, ինչը հարուցեց  քաշքշուկ, վեճ, հարվածներ, հայհոյանքներ ընդդեմ ԱԺ-ում քաղաքական ընդդիմադիր պատգամավորների: Այս անգամ ևս այդ հարցում ակտիվ էին ՔՊ-ականներ Ղալումյանը, Արսեն Թորոսյանը, Պարսիլյանը, Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը և այլք: ՊՊԾ-ին զոռով հաջողվեց ցրել փողոցային բառերով սադրված կոնֆլիկտը: Այս ընթացքում նիստերի դահլիճ էին ներխուժել ՔՊ-ական պատգամավորների պաշտպան անձինք, որոնց ընդդիմադիրներն անգամ չէին ճանաչում: Իրականում նրանցից մեկն՝ իբրև Ռուբինյանի հետ կապված, պարբերաբար մուտք է գործում նաև լրագրողական օթյակ, ինչի մասին նրան դիտողություն էինք արել: «Գործընթաց» թերթի տեղեկությամբ՝ նա իրականում Երևանի ՔՊ ավագանու անդամ Արման Բարխուդարյանն է, որի մուտքը ԱԺ, լրագրողական օթյակ, ԱԺ դահլիճ չէր կարող արտոնվել նման պարբերականությամբ՝ համազոր հաստիքային աշխատողին: Ի վերջո, նշյալ գոտիները դուրս են անգամ ամեն հաստիքային աշխատողին թույլատրելի տիրույթից, ուստի ԱԺ-ն պետք է պարզաբանի տիրող խառնաշփոթը:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում