ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ԴՆԹ ԹԵՍՏ ՀԱՆՁՆԵԼ ՊԱՐԶԵԼՈՒ ԻՐԱԿԱՆ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԸ
25.06.2025 20:10

      ԻՐԱՎԱԿԱՆ  //    

ԴԻՄԱԿԱՎՈՐ ՋՈԿԱՏՆԵՐՈՎ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ԴԵՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄՈՒ ՇԱՀԵՐԸ

Հայաստանում լայն հանրության շրջանում աճում են կասկածները վարչապետական դիրքն անձնական հույզերին ու թշնամու շահերին ակնհայտորեն ծառայեցնող Նիկոլ Փաշինյանի հանդեպ: Որպես այդ կասկածների լուծում՝ շատերը գտնում են, որ Փաշինյանը պետք է ապացուցի իր իրական ազգային պատկանելությունը՝ հանձնելով ԴՆԹ թեստ՝ ըստ աշխարհում ընդունված նորագույն տեխնոլոգիաների:

Նշենք, որ Փաշինյանի ազգանունն այլևս բավարար չէ իբրև նրա ազգության տվյալ, անվստահությունը կտրուկ աճել է հատկապես՝ վերջին շրջանում նրա մտացածին հակաեկեղեցական քայլերին համընթաց: Այդ համատեքստում նա քաղաքական հետապնդման շրջանակում իր պաշտոնից բխող անելիքներին հակառակ՝ իր ենթակա կառույցների միջոցով ոչ միայն ապօրինի կալանք է կիրառել ազգային բարերար-ներդրող, եկեղեցու պաշտպան Սամվել Կարապետյանի դեմ, այլև Թուրքիա իր այցի ընթացքում ու դրանից հետո շարունակական հետապնդումների անցել քաղաքական ընդդիմախոսների դեմ, այդ թվում՝ այսօր նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի դեմ մեղադրանքի առաջադրումով: Նշենք, որ Փաշինյանն այնքան է վախենում եկեղեցու պաշտպան Սամվել Կարապետյանից, որ նրան տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան՝ առավել սահմանափակելով նրա սահմանադրական իրավունքները:

Իշխանությունը ծանր է տանում Երևանի տարբեր հատվածներում տեղակայված «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ էկրանները և անցել է ապամոնտաժման: Ծանր է տանում նաև սահմանադրորեն թույլատրելի քաղաքական պայքարի միջոցները, և դիմակավոր ջոկատայիններով տասնյակ ընդդիմադիր ակտիվիստների դեմ զանգվածային ձերբակալություններ է իրականացնում՝ ենթադրյալ «հեղաշրջման պլան»-ի շրջանակներում։ Այդ տերմինն ավելի է ընդգծում, որ իշխանության այս ողջ իրարանցման հիմքում վախն է աթոռը կորցնելու, որի հետևանքով նաև չի հասցնի սպասարկել հայ ժողովրդի թիկունքում թշնամուն գաղտնի տրված խոստումները: Դրանց համար Փաշինյանն անգամ անառիթ, ընդամենը Էրդողանի կամայական կանչով այց է կատարել Թուրքիա՝ այն ապօրինի ձևակերպելով իբրև պաշտոնական: Իրականում անառիթ այցը ՀՀ բյուջեից չհիմնավորված ծախսի առերևույթ ապացույց է:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում