ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ-ԻՍՐԱՅԵԼ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂԱԿ Է, ԽՂՃՈՒԿ ՀՈՒՅՍՆ ԻՐԵՆՑ ԳԱՂՈՒԹ ԴԱՐՁԱԾ ԲԱՔՈՒՆ Է
20.06.2025 14:24

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //   

ՆՐԱՆՑ ԴՐԴՄԱՄԲ ԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՔՎԻՆ ԻՐԱՆԸ ԿՊԱՏԺԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՎ, ՌԴ-Ն՝ ԼՂ ՃԱՆԱՉՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄՈՎ

Չեղարկված են ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք 5 փուլ անցան: Երբ Իրանը հայտնեց գաղտնազերծումների մասին, որոնք վերաբերվում էին ամերիկյան բազաներին, իսրայելական գաղտնի փաստաթղթերին, ԱՄՆ-ն և Իսրայելը խուճապի մատնվեցին և լույս 13-ի գիշերն անցան հարձակման ոչ միայն խլացնելու այդ աղմկահարույց գաղտնազերծումներն, այլև ժամանակ շահելու արագ վերադասավորումների համար: Թեժ տարածաշրջանից արագորեն սկսեցին տարհանել ԱՄՆ օբյեկտները: Փոխարենն ամերիկյան ինքնաթիռները զանգվածաբար լքում են ԱՄՆ-ում իրենց բազաները, ենթադրաբար՝ մասնակցելու Իրանի և Իսրայելի միջև մարտական գործողություններին, որով ըստ էության ԱՄՆ-ը մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի գրոհներին, քանզի գիտի, որ Իսրայելի կողմից ավելի վաղ փոքր թիրախների, սուբյեկտների՝ Արցախի Հանրապետության դեմ, Գազայի դեմ ցուցադրած ուժը ոչինչ է հսկա Իրանի դեմ: 

Խղճուկ է լսել, որ Իսրայելն իր ռադիոքարոզով դիմել է Բաքվին՝ թույլ տալու գրոհ նրա վերահսկման տարածքից Իրանի դեմ, որով փորձում է իր պարտքն ուզել նրանից ԼՂ բռնազավթմանն աջակցելու դիմաց: Սրանով ընդգծվում է ԱՄՆ-Իսրայել դեստրուկտիվ դերը ռեգիոնում, որն արդեն դատապարտել են Չինաստանի, ՌԴ-ի ղեկավարները, իսկ Պուտինի հետ զրույցում Թրամփը գնահատել է Իսրայելի գրոհն արդյունավետ:

«Գործընթաց» անկախ թերթի քաղագիտական վերլուծմամբ առկա իրավիճակում կանխատեսելի է, որ ԱՄՆ-Իսրայել դրդմամբ գործելու դեպքում Ադրբեջանին Իրանը կարող է պատժել Նախիջևանով, որից Բաքուն կզրկվի հավերժ լայնածավալ պատերազմի դեպքում, իսկ ՌԴ-ն իր դաշնակից Իրանի դեմ գրոհ թույլ տալու համար պատժիչ այլ միջոցներ կկիրառի, դիցուք, Ադրբեջանի կազմում ԼՂ ճանաչման չեղարկում, հատկապես, որ այն ՄԱԿ վերջին բանաձևերով վիճելի գոտի է: Դրա մասին Բաքվին հիշեցրեց Պուտինի օգնականը, իսկ ԱԳՆ ավելի մանրամասնեց մեսիջները, որոնցից Բաքուն նեղվեց…

Այս առումով ուշագրավ է Իրանի այն հայտարարությունն՝ ի գիտություն Բաքվի, որ Իրանը կուժեղացնի Իսրայելի վրա հարձակումները և կհարվածի ցանկացած երկրի տարածաշրջանային բազաներին, որը կփորձի պաշտպանել այն իրանական գործողություններից, նրանց տարածաշրջանային բազաներն ու դիրքերը կդառնան իրենց համար նոր թիրախներ…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 384 համարում