ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԻՐ ԵՐԱԽՏԻՔՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ՝ ՆՇԵԼՈՎ «ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ»
«Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»,- ազգային բարերար, խոշորագույն ներդրող Սամվել Կարապետյանի հունիսի 17-ի այս խոսքերը երևակայորեն իրեն վերագրած Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցային գրառումներով մատնել է ապօրինի հրահանգումն իրավապահներին քաղաքական կալանք կիրառելու Կարապետյանի դեմ: Սա այն դեպքում, երբ ուժային լծակներն օրենքով իրավապահներին տրված է օգտագործելու միայն հիմնավորված պաշտոնական հրահանգների դեպքում, ոչ թե վերադասի անձնական հոգեհուզական հրահանգները կատարելու: Եվ քանի որ Փաշինյանն ի պաշտոնե չունի իրավալիազորություններ եկեղեցու հետ կապված, բացի եկեղեցուն սատարելուց, նրա հակաեկեղեցական արշավը ոչ այլ ինչ է, քան անձնական հորինվածք՝ կապ չունեցող իր անելիք պետական ծրագրերի հետ, այլ զուտ հանրության շրջանում հուզումներ բորբոքելու, սադրելու միջոց, որով նաև խախտում է սահմանադրորեն երաշխավորված քաղաքացիների հոգևոր, անձնական անձեռնմխելիությունը՝ դրսևորվող եկեղեցում: Նշենք, որ երեկ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հեռացումը պաշտոնից, ըստ որոշ կարծիքների, Կարապետյանի դեմ Փաշինյանի ապօրինի հրահանգը չկատարելու հետևանք է:
Ի դեպ, Փաշինյանի սոցցանցային էջը, պարունակելով հայհոյանքներ եկեղեցու դեմ, ենթակա է արգելափակման, ինչը չի արվել մինչ այս պահը, փոխարենը՝ նա նույն կեղտոտ բառամթերքը հնչեցրել է՝ օգտագործելով ԱԺ խոսափողը՝ ներկայությամբ իգական սեռի ներկայացուցիչների: Նիստը վարող Ալեն Սիմոնյանը նրան չի սաստել: Ընդհանուր հաշվով, Փաշինյանի հայհոյանքն՝ ի լուր ժողովրդի համազոր է քաղաքացու վրա թքելու Սիմոնյանի քայլին, ինչը սադրանք է եկեղեցի հաճախող ժողովրդի դեմ:
Ժողովուրդը, բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ դատապարտում են Սամվել Կարապետյանի դեմ երեկ կիրառված երկամսյա ապօրինի կալանքը, որն ըստ նրա պաշտպանների՝ կբողոքարկվի, քանզի դատարկ է և հիմնազուրկ: Ինքը՝ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում այս օրերին իմ և ընտանիքիս կողքին գտնվելու և մեզ աջակցելու համար։ Ցավոք դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին։ Ապացուցեց, որ դեռևս ընդունակ չէ գործել ինքնուրույն, հանուն արդարության և առանց հանձնարարությունների։ Կյանքիս ընթացքում, հաջողություններին զուգընթաց ունեցել եմ նաև բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձվել։ Ապօրինի կալանքով, շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրածս սկզբունքներից։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս և հայության կյանքը բարելավվելու, բարեկեցիկ և անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք, ամուր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա։ Առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար»։
Նշենք, որ գործարար-բարերար Կարապետյանների ընտանիքից եղբայրը՝ Կարեն Կարապետյանը և նրա որդին՝ Նարեկ Կարապետյանը ևս կանչվել էին հարցաքննության, ապա ազատ արձակվել ՆԳՆ-ից:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում