ՔԱՂԱՔԱԿԱՆ //
Այդ նախագիծը՝ հյուսիսից Իրանը մեկուսացնելու և հարավից ՌԴ-ն շրջապատելու, ձախողվել է. Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական
Իրանն արագ և վճռական արձագանք է տվել Հարավային Կովկասում ճգնաժամ հարուցող դավադիր նախագծին՝ խափանելով այն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի միջազգային գործերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին՝ ըստ միջազգային մամուլի հաղորդման: Նա հայտնել է, որ երբ որոշ երկրներ փորձել են կապ ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ, մի ծրագիր, որն իրականում նպատակ ուներ մասնատել Հայաստանը և կտրել Իրանի կապը Եվրոպայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունը զգոնությամբ և հեղինակությամբ է դիմակայել դրան՝ խափանելով այս դավադրությունը։
Իրանն այսկերպ կարողացել է պահպանել Կովկասի անվտանգությունը խելամիտ քաղաքականության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում։ Պաշտոնյայի խոսքով՝ Զանգեզուրի նախագծի հետ կապված թշնամիների վերջնական նպատակն էր՝ հյուսիսից մեկուսացնել Իրանը և հարավից շրջապատել Ռուսաստանը, սակայն այս նախագիծը ձախողվել է։