ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՔԱՆԻ ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՉԷ, ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻ ԿԵՍԸ ՊԻՏԻ ՀԵՌԱՆԱ, ԻՆՔԸ՝ ՈՉ
03.06.2025 21:14

     ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ     

ՄԻ ԱՌԻԹՈՎ ԱՆՆԱՆ ԱՍԵԼ ԷՐ, ԹԵ ԻԲՐ ՄՏԱԴԻՐ ԷԻՆ ԵԿԵՂԵՑՈՎ ԿԱՐԳՎԵԼՈՒ, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ Է ԱՌԱՆՑ  ԶԱԳՍ-Ի, ՁԱԽՈՂՈՒՄԸ ՉԵՆ «ՄԱՐՍՈՒՄ» 

Մի առիթով, երբ Փաշինյան զույգը հարցազրույց էր տվել, Աննան ասել էր, թե պաշտոնապես ամուսնացած չեն, բայց կուզենային եկեղեցում կարգվել: Եվ քանի որ քրիստոնեական եկեղեցին ՔԿԱԳ /ԶԱԳՍ/ չէ, այն ընդամենը հաստատում է ամուսնությունը, եթե առկա է ՔԿԱԳ-ում դրա պաշտոնական գրանցումը վկայող փաստաթուղթ, այս փաստը թույլ չի տվել նշյալ զույգին ստանալ իր կապի հաստատումը եկեղեցով, և պաշտոնի գալուց ի վեր «մարտահրավեր են նետել» եկեղեցուն՝ ընդհուպ հասնելով անհեթեթ համեմատականների:  «Ես պաշտոնապես ամուսնացած չեմ. Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է…նրանք պետք է հեռանան, իսկ ես՝ ոչ»,-համառոտ այս է Փաշինյանի նոր աղմկահարույց գրառումը, որը հանրության շրջանում զայրույթի նոր ալիք է բարձրացրել, փոխարենը, կարծես, հեռակա «ողջույն» դարձել նրա կողմից առ Ադրբեջանի մոլա Փաշազադեն, որը վերջերս Մայր Աթոռի դեմ «հարձակման» էր անցել: 

Անդրադառնալով Փաշինյանի գրառմանն՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նկատել է, որ պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանն, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել՝ պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ…

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 383 համարում