ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԻ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՄԽ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴՈՒՐՍ Է ԵՄ ՕՐԱԿԱՐԳԻՑ, ԽՈՉԸՆԴՈՏՎԱԾ Է ԼՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
29.05.2025 21:46

      ՔԱՂԱՔԱԿԱՆ  //    

ՌԴ-Ի ՓՈԽԱՐԵՆ՝ ԱԼԻԵՎԻ ԱՅՑԸ ԵՎՐՈՊԱ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈՒՅՍԸ… 

Մայիսի 9-ին ՌԴ մեկնելն Ալիևը համարեց ավելորդ, քանի որ Արցախի զավթումից և ռուս խաղաղապահների հեռացումից հետո համարում է, որ հարցի վերջնակետը Մինսկի խմբի լուծարումն է, որի ակնկալիքով էլ գնաց Եվրոպա: Այսպես, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն Ալիևին սուրճի հրավիրեց…դրան հաջորդեց Փաշինյան-Էրդողան-Ալիև շփումը, քանի որ Ալիևը կամ Իսրայելից պետք է ճշտումներ անի կամ Թուրքիայից: Վերջինիս ղեկավարն այդտեղ էր, մոտեցան շփման՝ ցուցադրելով ծամածռված ժեստ ու ժպիտներ՝ ընդհուպ քահ-քահ ծիծաղ՝ լի դատարկությամբ:

Ալիևից Փաշինյանի ակնկալիքն էր՝ նախընտրական <<համաձայնագրի>> ստորագրում՝ իբրև <<խաղաղության>> թուղթ՝ թափահարելու ՀՀ մարզերում պետության հաշվին ընտանեկան նախընտրությամբ շրջայցերին: Մինչդեռ Ալիևի ուշքն ու միտքը Մինսկի խմբի լուծարումն է, որը դուրս է ԵՄ օրակարգից, առավել ևս, որ չկա միջազգային գնահատական Արցախում տիրող իրավիճակի շուրջ: Նման գնահատականի ստացումը կոպտորեն խոչընդոտվել է, քանզի Բաքուն փակել է առանց այդ էլ սահմանափակ գործած ՄԱԿ-ի ու Կարմիր խաչի գրասենյակներն՝ անտեսելով միջազգային պահանջներն՝ անհապաղ ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և մյուս բոլոր հայազգի գերիներին՝ խոշտանգվող Բաքվի բանտում…Հընթացս ինքնավար ստատուսով միջազգայնորեն ճանաչված, բայց քոչվոր ադրբեջանցիների կողմից օկուպացված և էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղում շարունակվում է պատմամշակութային հուշակոթողների ավերը՝ ջունգլիների կանոններով...

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 382 համարում