ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ծեծի գործով պաշտոնազուրկ Նոր Նորքի թաղապետը «սպառնացել» է 2026թ.-ին հետ գալ
22.05.2025 17:47

     ՔԱՂԱՔԱԿԱՆ  //   

Գործով տուժած ակտիվիստը, որ բացահայտել էր նրա թերացումը, նույն դեպքի շուրջ 2-րդ քր. գործով մեղադրվում է խուլիգանության մեջ

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այդ մասին նա հայտարարել է Երևանի քաղաքապետարանի նիստի ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին այդ պաշտոնն իրեն վստահելու համար: Հիշեցնենք, նա օրեր առաջ իր իսկ կաբինետի դիմաց՝ թաղապետարանի շենքում խմբակային ծեծի էր դիմել ընդդեմ ակտիվիստ Արթուր Չախոյանի, որը մինչ այդ բացահայտել էր իբր նոր հիմնանորոգված Նոր Նորքի մի մանկապարտեզի՝ շենքի արտաքին կողմից ակնհայտ տեսանելի քանդվող հատվածները: Ինչպես հայտնի է, այս թաղապետարանում շատ ծանր են տանում թերությունների մատնանշումները, հատկապես՝ մանկապարտեզներում…

Նոր Նորքի պաշտոնազուրկ ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տալով՝ «սպառնացել» է իրեն բացահայտողներին, որ 2026 թվականը սարերի հետևում չէ, ինքը մասնակից է լինելու հերթական պաշտոնակռվին…Միջադեպի առթիվ երկու քրեական գործ է հարուցվել՝ մեկն իբր խուլիգանության հոդվածով՝ ակտիվիստներ Չախոյանի և Մանուկյանի դեմ, մյուսը՝ ծեծի հիմքով, այդ թվում մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետի դեմ:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 382 համարում