ՔԱՂԱՔԱԿԱՆ //
…Օրվա իշխանության «պահապան» թիկունքն ուժային օղակներ մտցված մի քանի կանայք են՝ ՆԳ նախարար, ԱՆ նախարար, դատախազ և այլն
Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում նիստն ընդհատվել է հերթական քաշքշուկով. ՔՊ-ն հերթական «ռազբորկայի» էր ընդդիմության դեմ, որին լռեցնելու փորձեր է անում տևական ժամանակ: Ի թիվս այդ փորձերի՝ անցած շաբաթ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ընդհուպ դիմեց ԱԺ ռեժիմով արգելված խախտման, այն է՝ հոգեցունց վարքագծով ուղեկցված, ԱԺ դինամիկները «պատռող» բղավոցի՝ խաթարող ԱԺ բնականոն աշխատանքը: Արդյունքը՝ 0, չստացվեց լռեցնել ընդդիմությանը հնչեցված՝ քրեորեն պատժելի սպառնալիքներով: Այսօր կրկին նույն խախտումը՝ բղավոցներով զուգորդված, կրկնեցին ԱԺ նիստը վարող ՔՊ-ականները՝ այս ու այն ընդդիմադիր պատգամավորին դահլիճից «դուրս շպրտելու» անթույլատրելի սպառնալիքներով՝ վերահաստատելով պաշտոնավարման անկարողությունը բոլոր մակարդակներում՝ գործադիրից մինչև օրենսդիր:
ԱԺ-ում տիրող վիճակին անդրադառնալով փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է. «Քպականները մի բան սխալ են ընկալում կամ մինչև վերջ լավ չեն հասկանում, որ այդ Ազգային ժողովի ամբիոն կոչվածը զորություն է տալիս միայն այն դեպքում, երբ մարդը պատրաստ է կանգնել ոչ թե «բարձրությունից» ճչալու, այլ սեփական խոսքի հետևանքների համար պատասխան տալու, այլ տեղերում՝ ևս: Դահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն, հո մենք տեսնում ենք դա…»:
Հավելենք, որ ԱԺ-ից ու մեր երկրից դուրս այսօր ՔՊ-ական Սուրեն Պապիկյանը ՄԱԿ խաղաղապահության նախարարական հանդիպմանն առաջարկել է ՀՀ նոր հանձնառությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու կին խաղաղապահների: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ օրվա իշխանությունը հենվում է կանանց վրա: Նշենք, որ ՀՀ ՆԳ նախարարը հղի կին է, արդարադատության նախարարը և դատախազը ևս կանայք են, որոնք անգործություն են դրսևորում Փաշինյանի ու իր թիմի դեմ դավաճանության բազմադրվագ մեղադրանքների փաստերում, որոնք լայն տարածում ունեն հանրության շրջանում:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում