ԱՐՏԵՐԿԻՐ
Զելենսկու առաջարկը` 30-օրյա հրադադարի մասով, Մոսկվան կընդունի, եթե այդ ընթացքում Արևմուտքը հրաժարվի զենք մատակարարել Ուկրաինային
Կրեմլը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ եռօրյա հրադադար հայտարարելու վերաբերյալ, ուժի մեջ է մնում, բայց զգուշացնում են, որ ուկրաինական կողմից ռուսական դիրքերին կամ օբյեկտներին հարվածներ հասցնելու ցանկացած փորձի դեպքում համարժեք պատասխան կտրվի:
Ինչ վերաբերվում է Զելենսկու առաջարկին՝ 30-օրյա հրադադարի մասով, որն արվել էր ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, Պուտինը հայտարարել է, որ սկզբունքորեն Մոսկվան դեմ չի դրան, բայց նախապայման ունի. հրադադարի ողջ ընթացքում արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք չպետք է մատակարարվի։