ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ-Ը ՄԵՐԺԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՅՑՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԵՎ 29 ԱՅԼՈՑ
23.04.2025 15:43

      ԻՐԱՎԱԿԱՆ  //   

Դատարանը շեշտել է, որ հայցը մերժելուց բացի, ցանկացած այլ գործողություն կհակասեր արդարադատության շահերին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն (ANCA) անցյալ շաբաթ հայտարարել է, որ 2025 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ դաշնային/շրջանային դատարանը մերժել է 500 միլիոն դոլարի հայցը, որը ներկայացրել էր Լագունա Բիչում բնակվող ադրբեջանցի փաստաբան Այնուր Բաղիրզադեն՝ ընդդեմ ANCA-ի և 29 այլոց:

Բաղիրզադեն իր մի քանի բողոքներում անհիմն մեղադրանքներ է ներկայացրել, դատարանը մերժել է դրանք, ներառյալ՝ միջնորդությունները, որպես վիճելի՝ գործը հայտարարելով փակված… Դատավորը հայտարարել է, որ Բաղիրզադեի երրորդ բողոքը «ավելի քան երկուսուկես անգամ ավելի երկար է, և կարծես թե պարունակում է նմանատիպ երևակայական մեղադրանքներ՝ ավելի ընդլայնելով ենթադրյալ դավադրությունը»: Այլ կերպ ասած, ամբաստանյալները, ըստ երևույթին, պարտավոր են պատասխանել ընդլայնվող միջնորդություններին, որոնք էլ ավելի են շեղվում իրականությունից։ Այս գործոնը խոսում է մերժման օգտին:

Դաշնային դատավոր Ռոբերտ Հյուին մերժել է Բաղիրզադեի հայցը, հայտարարելով. «Այս հանգամանքներում հայցը մերժելուց բացի ցանկացած այլ գործողություն կհակասեր արդարադատության շահերին»: Հայտնել է Հարութ Սասունյանը: