ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՀՀ Անկախության հռչակագիրը ժողովուրդն է ընդունել, երբ Նիկոլը ելք էր փնտրում բանակ չգնալու, հայրենիքին չծառայելու համար
«Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով ժողովրդին բորբոքող սադրիչ ելույթների շարքը: Սա, կարծես, թշնամու պահանջը սպասարկելու հերթական քայլն է: Փաշինյանը վեր է ածվել կոմեդիկ «Խաղալիքը» /,,Игрушка,,/ ֆիլմի դերակատարին, տվյալ դեպքում` ծառայելով թշնամուն: Կրթությունը կիսատ թողած և 2018թ. խառը պահերին մի աթոռ ,,ճանկռած,, Փաշինյանը հանուն գործազուրկ չմնալու՝ երկիրը տանում է անկախության կորստի, ինչի մասին կանխատեսել էինք դեռ շատ ավելի վաղ մեր հրապարակած վերլուծականներում:
Նշենք, որ Անկախության հռչակագիրը ժողովուրդն ընդունել է այն ժամանակ, երբ Փաշինյանը ելքեր էր փնտրում բանակ չգնալու՝ դրանով իսկ հայրենիքի պաշտպանությանը չմասնակցելու համար, իսկ նրա տարեկից բազում արժանապատիվ տղաներ շտապում էին հանուն հայրենիքի բանակային ծառայության ոչ նրա համար, որ Փաշինյանի պեսները գործեն՝ ի հակառակ պաշտոնեական պարտականությունների: Դրանց թվում վարչապետի թիվ 1 գործն է՝ ոչ միայն պահել այն արժեքները, որն ուներ երկիրն իր պաշտոնը ստանձնելու պահին, այլև ամրապնդել: Մինչդեռ նա, չբավարարվելով Հայաստանին ու Արցախին պատճառած ահռելի մարդկային ու նյութական կորուստներով, Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանելու մասին քրեորեն պատժելի հայտարարություն է անում:
Բազմաթիվ պրոֆեսիոնալ իրավագետներ քանիցս նշել են, որ նոր Սահմանադրությունը բոլորովին այլ դեպքում է արվում, երբ պետական կարգ է փոխվում և երկիրը մտնում է, դիցուք, ինչ-որ միության կազմ, հետևապես՝ հանուն աթոռի Փաշինյանի մտադրությունը՝ թիրախավորելու ՀՀ անկախությունը, պահանջում է իրավապահներից հրատապ քայլեր՝ նրան մեկուսացնելու և պետության դեմ նրա հետագա վնասումները կանխելու համար: Նշենք, որ ընդամենը դպրոցի շրջանավարտ, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը նշել է. «Ուսումնասիրելով Անկախության հռչակագրի տեքստը՝ ասել եմ, որ այդ տեքստը նրա մասին է, որ Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Եթե ես սա ասում եմ, հետևաբար, չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին, ընդհակառակը, կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում