ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ի պատասխան ,,խաղաղության,, թուղթը կնքելու ՔՊ ղեկավարի՝ թշնամին կրակել է ՀՀ Սյունիքի ուղղությամբ
02.04.2025 20:35

      ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ  //     

ՀՀ ՊՆ-ի պահանջած փաստերը՝ թշնամու ապատեղեկության մասով, Բաքուն խուսափում է տալ, քանի որ չունի

ՀՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ապատեղեկատվությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ կողմից կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Իրականում հակառակը՝ ըստ ՀՀ ՊՆ հաղորդման՝ մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն: Նշյալ փաստերը հաստատվում են նաև բնակիչների վկայությամբ: Առկա փաստերը ենթակա են հետաքննության: ՀՀ ՊՆ-ն Բաքվից փաստեր է պահանջել իր տարածած ապատեղեկությունների մասով, բայց մինչ օրս թշնամին անկարող է եղել որևէ փաստ ուղարկել՝ հաստատելով, որ իր տվյալները կեղծ են ու սադրիչ:

Հիշեցնենք, թշնամու կրակահերթերը սկսվեցին այն պահից, երբ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել ,,խաղաղության,, թուղթը: Միաժամանակ ՀՀ-ն թշնամուն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում