ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
Փոթորկված Ալիևը, որն ԱՆՀԱՊԱՂ պիտի ազատեր հայ գերիներին, շարունակում է կեղծ և դռնփակ դատերը
Մարտի 13-ին՝ ԵԽ հատուկ ակտի ընդունման օրը, երբ Ալիևը հոգեվարքի մեջ էր Արցախում իր քայլերը ոչ լեգիտիմ որակող միջազգային օբյեկտիվ գնահատականներից, Փաշինյանն այնպիսի նվեր մատուցեց՝ Ալիևին՝ համաձայնելով նրա վերջնագրի վերջին 2 կետին, որ նա թերահավատությունից տեսիլքներ ունեցավ՝ երևակայելով կրակոցներ իբր իր դեմ ՀՀ սահմանից: Ալիևին ժամանակ է պետք ընկալելու ԵԽ նման ելույթների ֆոնին Փաշինյանի զիջումը, քանզի ինքը հաստատ նման քայլի չէր գնա: Դժվար է ընկալել Ալիևի դատարկամիտ տեսիլքն, ըստ որի՝ Փաշինյանը գրիչը ձեռքին պատրաստակամ է ստորագրել «խաղաղություն» կոչվող թուղթը, բայց միաժամանակ ՀՀ զինուժն իբր սահմանից կրակոցներ է արձակում: Նշենք, որ ՀՀ ՊՆ հերքել է բոլոր ապատեղեկությունները՝ հնչած Բաքվից:
Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի նշյալ բանաձևն՝ արտահայտող ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ գնահատականն, ընդունվել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ: Ըստ այդմ՝ Միջազգային քրեական դատարանը կարող է հետաքննել ԼՂ-ի Էթնիկ զտումը, բռնի հետապնդումները: Այն հրատապ կարգով պահանջել է՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության ազատում, ինչը մինչ օրս չի արվել Բաքվի կողմից:
Փաստաթուղթն ընդգծում է՝ հայերի դեմ դատավարությունները կեղծ են: Պահանջվում է, որ Բաքուն երաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն, այդ թվում՝ Արցախ նրանց վերադարձի իրավունքը: Բացի այդ, փաստաթուղթը կոչ է անում Բաքվում հավատարմագրված եվրոպացի դեսպաններին, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ հանձնակատարին ներկա լինել և հետևել հայերի դատավարություններին: Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կառավարության՝ ՄԱԿ-ի մարմինների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշումը, որը խստորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին և մոնիտորինգի մեխանիզմներին: Այսպես շարունակելու դեպքում Ադրբեջանը կարող է հեռացվել ՄԱԿ-ից, ինչպես որ ԵԽԽՎ-ից է հեռացվել...
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 378 համարում