ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԽԱՂԱՂՎԵԼ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ՝ Ի ՀԱՇԻՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ու ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
13.03.2025 20:16

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ   //     

Ալիևը թուղթ է ստորագրելու միջազգային հայցերից հրաժարվելու իրավասություն չունեցող Փաշինյանի հետ 

Ֆեյք Ադրբեջանի նախագահ Ալիևի թելադրանքների ներքո ՀՀ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանն այսօր հայտարարել է, թե այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտված են տեքստի  համաձայնեցմամբ…Բաքվի երկու առաջարկներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ ուժերի տեղակայմանը, մյուսը` հայցերը միջազգային հարթակներից հետ վերցնելուն ու իրար նկատմամբ քայլեր չանելուն...Մենք արդեն արձանագրեցինք, որ տեքստը պատրաստ է ստորագրման, մենք պատրաստ ենք սկսել քննարկումները ստորագրման ժամկետների ու տեղի մասին»:

Նշվածից ակնհայտ է, որ Փաշինյանը չի տիրապետում իր իրավասություններին և ՀՀ Սահմանադրությանը, նվազագույն պատկերացում չունի անգամ, որ առանց հանրաքվեի չի կարող ստորագրել միջազգային հայցերից հրաժարման թուղթ, քանի որ դա ժողովրդի զանգվածային իրավունքներին է վերաբերելի, իսկ վարչապետի պարտավորությունն է՝ պաշտպանելու ժողովրդի իրավունքները, ոչ թե դրանցից հրաժարվել: Փաստացի ալիևը թուղթ է ստորագրելու միջազգային հայցերից հրաժարվելու իրավասություն չունեցող Փաշինյանի հետ, ինչը հետագայում հեշտ կլինի չեղարկել:

Նշենք, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 1 շաբաթ առաջ հայտնել էր, որ սեփական դիմումի համաձայն որոշել է լքել պաշտոնը: Նա հույս էր հայտնել, որ «գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»։ Դրանից առաջ Կիրակոսյանն ասել էր՝ «չի կարծում, որ խաղաղության գործընթացին կարող են խանգարել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա իրավական վեճերը»: 2020 և 2023 թթ. Արցախի դեմ Բաքվի տեռորիստական հարձակումից հետո Հայաստանը 4 միջպետական գանգատ ունի ՄԻԵԴ-ում, 1-ը՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանում: Հայկական կողմի հաղթանակները միջազգային դատական ատյաններում, որոնց մասին գրասենյակը հայտնել է հընթացս, ակնհայտորեն փոթորկել են Բաքվին:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում