ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱՐՏԻ8-ԱՊՐԻԼԻ 7. ԵՐԱՆԵԼԻ ԿԻՆՆ ԱՐԺԱՆԻ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԳՏՈՒՄՆ Է
07.03.2025 23:17

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ   //  

ՇՆՈՐՀԱՎՈ'Ր ԿԱՆԱՆՑ ՏՈՆԱԿԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ 

Հայաստանում գարնան մեկնարկը տոնական միամսյակով՝ Մարտի 8-ից Ապրիլի 7-ն, ընդգծում է կին էակի նույնացումը ծաղկող բնության հետ, հմայքի ու իմաստնության հետ: Որքան կանայք ունեն առաքելություն՝ զարգացնելու իրենց որակներն, այնքան էլ տղամարդիկ պիտի ձգտեն պահպանել ու զարգացնել իրենց կարևորագույն արժանիքները՝ դարերով հայտնի: Անշուշտ, արժանավոր հայուհու սիրտը գրավելը դյուրին գործ չէ: Բացառիկ հաջողության գաղտնիքը հենց տղամարդու արժանիքների մեջ է, ինչը նրան թույլ է տալիս հավակնելու երանելի կնոջ՝ ի տարբերություն նրանց, ովքեր անտարբեր են կյանքի որակի հարցում: 
Սեր, առողջություն, ոգեշնչում ու երջանկություն ենք մաղթում մեր հայրենակից իգական սեռի աշխարհասփյուռ ներկայացուցիչներին՝ կանանց, օրիորդներին, աղջիկներին: Թո՛ղ որ խնդության ու բերկրանքի առիթները բազում լինեն: Խորին երախտիք բոլոր հերոսածին մայրերին, որոնց առաքելությունը հանրային գնահատանքով է խորհրդանշվում: 
Շնորհակալություն ենք հայտնում նաև ջերմ ու բարի շնորհավորանքների համար, որոնք ստացել ենք նաև մեր տարեցտարի ավելացող ընթերցողներից և գործընկերներից:

«Գործընթաց» թերթի խմբագրակազմ