ԻՐԱԶԵԿՈՒՄ //
…Քանի դեռ օրենքում փոփոխություն չի արվել, վարչապետի հայտարարած ժամկետի երկարաձգումը հաստատված չէ
ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի այն հայտարարությունը, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչ նոյեմբերի 1-ը հաստատված չէ օրենքում փոփոխությամբ, ուստի ՊԵԿ-ի սպասարկման կենտրոնները պնդում են, որ քանի դեռ դա չի արվել, ժամկետը շարունակում է մնալ անփոփոխ՝ մինչև մայիսի 1-ը: Նշենք, որ հայտարարագրի ներկայացման նախապայմաններից մեկի՝ կրիչով նույնականացման քարտերի հարցը շարունակում է մնալ խնդրահարույց: Պետությունն, անկարող լինելով դրանք ապահովել, քաղաքացու համար ավելորդ քաշքշուկ է հարուցել՝ թվային ստորագրությունն ապահովելու բջջային օպերատորների միջոցով, մինչդեռ ինքնին կրիչով քարտերի տրամադրման ահնարինությունը հիմք էր չեղարկելու հայտարարագրումն առնվազն մինչ այն պահը, երբ կվերականգնվի նման հնարավորությունը բոլորի համար:
Ըստ քաղաքացիներին տրվող պարզաբանումների, բացի հարկային գործակալի կողմից վճարված աշխատավարձից, մնացյալ եկամուտների մասով հայտարարագրում ինքնաշխատ չեն լրացվելու տվյալները, և անձինք ինքնուրույն պետք է հաշվեն դրանք, քանի որ այդ տվյալները գաղտնի են և ենթակա չեն այլ կառույցներից ՊԵԿ-ին տրման: Այսինքն՝ այն հայտարարությունը, թե ՊԵԿ-ն ինքնաշխատ լրացնելու է բոլոր մյուս եկամտատեսակների մասով տվյալները ևս, իրատեսական չէ:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում