ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ԽՆԴՐԱՀԱՐՈՒՅՑ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՍԴ-Ն ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
21.02.2025 19:50

       ԻՐԱՎԱԿԱՆ   //   

Որպես պատասխանող կողմ դատին ներգրավվել է Ազգային ժողովը

Մյուս ոլորտների ՓՄՁ-ները ևս շարունակում են բողոքը

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրում է․ «Հարգելի՛ գործընկերներ, 

Ուզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության: Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»։ Նա կից հրապարակել է Սահմանադրական դատարանի որոշումը:

Հիշեցնենք, փաստաբաններն, ի թիվս մի շարք հիմնավորումների, նշում են, որ հարկային փոփոխությունների հետևանքով անհնար է դարձվել անվճար փաստաբանական ծառայության մատուցումը, որն աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն՝ մատուցվում է որոշակի կատեգորիայի անձանց: Հարկային փոփոխությունների բացասական հետևանքը կրող մյուս ոլորտների ՓՄՁ-ները ևս շարունակում են բողոքը՝ ամեն շաբաթյա Կառավարության նիստին զուգընթաց:

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում