ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
…Իսկ Ալեն Սիմոնյանն իր «հայրենի Աղդամի» համար գնա՞ց, կռվեց, թե՞ միայն հայերի դեմ է կռվում
11.02.2025 21:28

      ՔԱՂԱՔԱԿԱՆ   //   

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՆՐԱՆ ՀԻՇԵՑՐԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՏՎԱԾ ՊԱՏՎՈ ՄԱՐՏԸ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն, անդրադառնալով այսօր ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի հնչեցրած իրական փաստերը նենգափոխող, հակահայկական արտահայտությանը, նշել է. «Ի պատասխան Ալեն Սիմոնյանի «մնայիք, կռվեիք» մուննաթին, վերահրապարակում եմ ամիսներ առաջ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ին Արցախի ՊԲ նահատակ զինծառայողների, աշխարհազորայինների, կամավորների անունները, որոնք տվեցին իրենց ՊԱՏՎՈ ՄԱՐՏԸ...»: 

ԱԺ հայտարարությունների ժամին նշյալ թեմայի շուրջ իր դիպուկ հարցադրումն է Ալենին ուղղել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ նկատելով, որ Ալեն Սիմոնյանի վրդովմունքը հարուցել է այն փաստը, որ արցախահայերը չեն մնացել ցեղասպանության վտանգի տակ ու ամբողջությամբ չեն բնաջնջվել: «Ես հարց ունեմ՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց, զոհվեց, թե՞ մնաց, զոհվեց ու պայքարեց, որ հիմա անդրաշխարհից ուղերձներ է հղում»,- իր ելույթում նշել է Ք. Վարդանյանը՝ շեշտելով, որ արցախցիները հերոսական պայքար են մղել՝ մի քանի ժամում Ադրբեջանին պատճառելով 203 զոհ, 500-ից ավելի վիրավոր։ Զոհերի այդ թիվը 5 անգամ ավելի շատ է, քան 44-օրյա պատերազմում մի քանի ժամում զոհված ադրբեջանցիների միջին թիվը։  «Արցախցիները կռվել են իմ փոխարեն էլ, ձեր փոխարեն էլ, եւ կռվել են ադրբեջանցիների դեմ։ Դուք մենակ հայերի դեմ եք կարողանում կռվե՞լ, դա՞ եք միայն կարողանում անել»,- հավելել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում