ԻՐԱՎԱԿԱՆ //
Փաստաբաններն արդեն դիմել են ՍԴ
Կառավարության շենքի դիմաց իրար են հաջորդում բողոքի ակցիաները, դրանց թվում՝ հարկային ոլորտի փոփոխությունները լայնամասշտաբ բողոքի ալիք են հարուցել, քանզի փոքր ու միջին տնտեսվարողների հարկային բեռը չհիմնավորված բազմապատկվել է՝ սպառնալով անդառնալի հետևանքներ ունենալ, եթե նշյալ ակտը չվերանայվի: Վիճահարույց ակտը ՀՀ վարչախումբն ընդունել է Համաշխարհային բանկի կողմից դեստրուկտիվ թելադրանքի ներքո: Դրա հետևանքով ոչ միայն աճել է հարկային բեռն, այլև առաջադրվել են հարկման այնպիսի բանաձևեր, որոնք փակուղի են հարուցում, և կարող են տուգանքների հիմք տալ՝ ոչ տնտեսվարողի մեղքով առաջացած պատճառներից:
Նշենք, որ փաստաբաններն ու խորհրդարանական ընդդիմությունն՝ ընդդեմ հարկային բեռի ավելացման 31 պատգամավորով արդեն բողոք են ներկայացրել Սահմանադրական դատարան…«Ոչ միայն 7 անգամ ավելացրեց հարկային բեռն, այլև ավելացրեց մի դրույթ, որը թույլ չի տալու փաստաբանական համայնքին անհատույց իրավական օգնություն ցուցաբերել քաղաքացիներին, որովհետև պարտավոր է աշխատել ընդհանուր հարկման համակարգում», - փաստաբանների բողոքն է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը…Սահմանադրական դատարանը դեռ չի որոշել՝ ընդդիմադիրների դիմումը վարույթ ընդունելու հարցը:
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 376 համարում