ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ //
Կհրավիրվի արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով
Շվեյցարիայի խորհրդարանի Վերին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համահունչ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի հանձնաժողովի ընդունած բանաձևի, կողմ է քվեարկել արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևին։
Նշենք, որ ստորին պալատը նաև ընդունել է այդ նախագիծը դեռ անցած տարեվերջին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված նոր բանաձևն արդեն վերջնական փուլում է՝ Կանտոնալ խորհրդի կողմից քվեարկությամբ ընդունման։ Ամբողջական ընդունումից հետո բանաձևն օրենքի ուժ կստանա և դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտավոր կլինի կատարել այն, քանի որ Շվեյցարիայում բարձրագույն իշխանությունն օրենսդիր մարմինն է։