ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԼԻԵՎԸ ՀՀ ՎԱՐՉԱԽՄԲԻՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ
20.01.2025 20:35

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ  //    

ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ` ՈՒԶՈՒՄ Է ԱՎԵԼԱՑՆԵԼ ՆՐԱՆՑ ԹԻՎԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դեկտեմբերի վերջին Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել էր համագործակցել Արցախի` Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով` նշելով, թե կասկածում է բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում: Դրանից հետո հայտնի դարձան Ալիևի սպառնալիքներն ընդդեմ Հայաստանի, ուր խնդիր ունի հատկապես իր ձևակերպմամբ` «ռևանշիստների» հետ, որոնց քաղաքական ուղեգիծն իրեն մտավախության է մղում, թե մի օր կկորցնի ապօրինի զավթած հայկական բնօրրան Արցախը: Ալիևը փաստացի ակնարկել է` իրեն հանձնել նաև նրանց, ում չեն հաջողել գերեվարել…Այսկերպ Ալիևը փորձում է անուղղակի սպառնալ Փաշինյանին դավաճան և կապիտուլյանտ համարող քաղաքական ուժերին, նրանց առաջիկա քաղաքական պայքարից դուրս մղելու միտումով…

Նշենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կեղծ քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ…Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նշենք, որ  նրանց դեմ հարուցված կեղծ դատավարությունն ընթացքի մեջ է: 

Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթի թիվ 375 համարում