ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ //
ՆԱ ԲԱԽՎԵԼ Է ՎԱՐՈՐԴ-ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ 94%-Ի ՀԵՏ, ՀՈՐԻՆԵԼ ՆՈՐ ՓԱԿՈՒՂԻ՝ QR ՏՈՄՍԸ ԴԱՐՁՆԵԼՈՎ 3-ՕՐՅԱ
Ի սկզբանե հայտարարելով, թե նոր տոմսային համակարգի ներդրմամբ ավտոբուսի վարորդները չպետք է գործ ունենան ուղևորատոմսերի վճարման հետ, Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանը նախատոնական շրջանում հայտնվել է 94% մերժված QR տոմսերի առաջ, որոնց մերժման օբյեկտիվ հիմքերը չէին հաշվարկել: Խափանվող ինտերնետից կախված հավելվածով QR տոմսերը կամ ծալծլվելուց անօգտագործելի դարձող թղթե ուղետոմսերը հուսալի չեն: Նոր հեծանիվ հորինելու կարիք չկար: Վաղուց փորձված վճարամիջոց մետաղադրամը ժողովրդի 94%-ի համար անփոխարինելի է և հուսալի: Մինչդեռ ըստ Ավինյանի հանձնարարականի՝ այս ցուցանիշը պետք է 0-յին մոտենար մինչ հունվարի 1-ը՝ պարտադրելով երևանցիներին QR դիսկոմֆորտ, քանզի դրանով է քաղաքապետը հնարավոր համարում տոմսերի եռակի գնաճի պարտադրումը: Նման պարտադրանքն իրականում կհանգեցնի նրան, որ անգամ 100 դրամը չեն վճարի, իսկ վարորդը փակ խցից չի կարող հսկել իրեն չվերաբերելի վճարումները: Ի վերջո, շուկան է գին որոշում և ուղևորները 100 դրամից ավել պատրաստ չեն վճարել: Նշենք, որ փոխքաղաքապետ Ս. Գրիգորյանը դիմել էր դատախազություն՝ ընդդեմ դեկտեմբերի սկզբին գործադուլ արած վարորդների, բայց մերժվել է, գործ չի հարուցվել:…
Ուշագրավ է, որ դժբախտ չինովնիկները հենց Ամանորի շրջանում որոշեցին երևանցիներին նոր փակուղի պարտադրել՝ կրճատելով ուղետոմսերի ժամկետը, որը մինչ այդ 30 օր էր, ապա դարձվեց 7 օր: Հիմա էլ չբավարարվելով հարուցած այդ դիսկոմֆորտով՝ ժամկետը կրճատել են ընդամենը 3 օրվա: Եվ սա այն դեպքում, երբ ոչ բոլոր կանգառներում են առկա տերմինալներ, եղածների զգալի մասն էլ սահմանափակ են գործում, կարճ ժամանակ անց դառնում անսարք: Եվ ամենագլխավորը – դրանք մերժելի են այնպիսի ծառայությունների դեպքում, որոնք պահանջում են օգտագործման մատչելիություն և հասանելիություն անխտիր բոլոր քաղաքացիների համար՝ անկախ տարիքից և այլ գործոններից: Ի վերջո, քաղաքացին պարտավոր չէ ինքնասպասարկվել, այլ քաղաքացիներ էլ պարտավոր չեն ,,տոմսավաճառի,, դեր ստանձնած, բայց ուղևորափոխադրող չհանդիսացող տերմինալային ընկերության փոխարեն սպասարկել՝ այլ քաղաքացիների համար տոմս քաշելով տերմինալից, քանի որ դա նաև անձնական տվյալներ է պարունակում: Բոլոր կանգառներում կամ ուղևորափոխադրող միջոցներում պետք է լինեն դրա համար հատուկ աշխատակիցներ, ինչպես մետրոյում է: Ապօրինի է նաև այն, որ Երևանի քաղաքապետարանի պարտադրանքի շրջանակում փաստացի ուղևորափոխադրում չիրականացնող, տերմինալից տոմսերի վաճառք իրականացնող ընկերությունը ներկայանում է իբրև ծառայություն մատուցող ուղևորափոխադրման ոլորտում: Թվարկված խնդիրները հարուցել են լայնածավալ հանրային դժգոհություն, որը փետրվարի 1-ից տոմսերի եռակի գնաճին ընդառաջ ավելի կսրվի…
Առավել մանրամասն՝ «Գործընթաց» թերթում